Ներքին 3 տարի առաջ - 13:06 11-04-2023

Չկա պետության օրինակ, որտեղ ընդհանրապես գոյություն չունի պետական հարկադրանքի ինստիտուտը. ՄԻՊ թեկնածու

Ինչպես եք վերաբերվում ՀՀ-ում ներկայում գոյություն ունեցող ատելության, բռնության և հատկապես ղեկավար մարմինների անձնական օրրինակների և դրանց հարաբերությանը ուժային կառույցների գործողությոններին՝ բիրտ, անհամաչափ ուժի կիրառմամբ։ Հարցն ԱԺ այսօրվա նիստում ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ խելացի պետություններում շեշտը դնում են իրավագիտակցության բարձրացման վրա, այլ ոչ թե՝ ուժային կառույցների ուռճացման:

«Իմ կերպարն էլ ակնհայտ ցույց է տալիս, որ ես չեմ կարող բիրտ ուժի կողմնակից լինել, բնականաբար, կողմնակից եմ կրթության միջոցով հարցերի կարգավորմանը»,- պատասխանեց ՄԻՊ թեկնածուն և հայտնեց, որ իր տարիքի համեմատ շատ վաղուց է իրականացնում կրթական գործունեություն:

Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ բոլոր պետություններում էլ կան պետական հարկադրանքի ինստիտուտներ: «Չենք կարող գտնել մի այնպիսի պետության օրինակ, որտեղ ընդհանրապես գոյություն չունի պետական հարկադրանքի ինստիտուտը և դրան աջակցող կառույցներ՝ իրավապահ մարմիններ, հետևավբար, չենք կարող արձանագրել, որ այդ պառույցները չպետք է լինեն կամ ունենան բավարար գործիքակազմ»,-ասաց ՄԻՊ թեկնածուն:

Սեյրան Օհանյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպես է Մանասյանը պատրաստվում իրականացնել սահմանակից բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանությունը։ Ի պատասխան ՄԻՊ թեկնածուն ասաց, որ բոլոր պետական մարմինների, հասարակական կառույցների և միջազգային գործընկերների հետ համագործակցելով պատրաստվում է գտնել սահմանամերձ բնակավայերի բնակիչների խնդիրների լուծումը:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում