Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:38 11-04-2023

Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել և կրել պատիժ. Արմենուհի Կյուրեղյանը՝ Արթուր Հովհաննիսյանին

Հույս ունեմ՝ ծանոթ եք «Պատգամավորի գործողության մասին» օրենքին, պատգամավորի էթիկայի կանոններին, որը սահմանում է նույն օրենքի հոդված 3-ում, և որտեղ, 2-րդ մասի 8-րդ կետում հստակ ձևակերպված է, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների, ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների բոլոր այն անձանց նկատմամբ, ում հետ նա շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում, դիմելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Դուք ներկայացնում եք մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, մեկին որի ներկայացման հարցի քննարկման ժամանակ, դուք, որպես պատգամավոր ձեր և ձեր որոշ գործընկերների պահվածքով շատ հեռու էիք այդ էթիկայի կանոնները կիրառելուց՝ լկտի պահվածքով, մատ թափ տալով, լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնելով և հիմա դուք ներկայացնում եք այն մարդուն, որը պետք է իրականացնի մարդու իրավունքների պաշտպանություն, այդ թվում նաև ընդդիմախոսների՝ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը: Դուք, որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում ձեր և ձեր որոշ գործընկերների արարքը հանձնաժողովի նիստում»,-հարցրեց Կյուրեղյանը:
Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը բնորոշեց «շատ վատ»:


«Այո՛, իրականում պետք է չտրվել սադրանքներին, չտրվել էմոցիաներին, լինել զուսպ, հավասարակշիռ, բայց յուրաքանչյուր դրվագ պետք է չդիտարկել բացառապես նեղ պրիզմայով, այլ՝ թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ և հետո, և ինչ գործողությունների հաջորդականության մեջ է այդ ամենը տեղի ունեցել։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին մի մարդու, ով ոչ մեկ անգամ անվանարկել է ՀՀ ժողովրդին, ինչը կրկնել է նաև հանձնաժողովի նիստին: Եվ ես ինձ կարող եմ թույլ տալ և ենթադրություն հայտնել, որ այդ ամենը նախօրոք շատ լավ, գրագետ, կամ՝ ոչ գրագետ, կազմակերպած գործընթաց էր, որը ղեկավարվում էր այդ օրը ձեր կողմից գործուղված հանձնաժողովի նախագահի միջոցով։ Դուք ձեր բերանով այլևս չեք անվանարկում հայ ժողովրդին, որովհետև դրա պտուղներն արդեն քաղել եք և հիմա ուղարկում եք մարդկանց, որոնք ձեր պատվերով անվանարկում են հայ ժողովրդին և իմ էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Արձագանքելով` Արմենուհի Կյուրեղյանը հայտնեց, որ Հովհաննիսյանի պատասխանն ավելորդ անգամ ապացուցեց, որ իշխող խմբակցությունը մտալում էր այնպիսի սադրանք կազմակերպել հանձնաժողովի նիստում, որի արդյունքում կունենային ծեծկռտուք և պատասխան կտային նախորդ իրավիճակին. «Բայց, փաստորեն, չստացվեց և դուք դրանից ավելի խառնվեցիք և ինքներդ ընկաք ծուղակի մեջ։ Փաստորեն խուսափում եք իմ հարցից` ինչպե՞ս եք գնահատում Դուք որպես պատգամավոր, Ձեր իսկ արարքը, ինչքանո՞վ եք պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները, պատրա՞ստ եք արդյոք ներողություն խնդրելու նիստին ներկա հանձնաժողովի անդամներից, նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորներից, լրագրողներից և ամբողջ հանրությունից»։

Ի պատասխան Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ թույլ չի տա որևէ մեկին 2018 թվականի հեղափոխությունն անվանել ադրբեջանա-թուրքական:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը