Մամուլ 3 տարի առաջ - 08:18 11-04-2023

Ամեն դեպքում՝ վաշինգտոնյան հարթակը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մեր տեղեկություններով, այս օրերին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել (ավելի կոնկրետ՝ երեք) Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների հիմնական թեման վերաբերել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և բանակցային գործընթացին։

Հատկանշական է, որ Միշելն առանձնակի շահագրգռվածությամբ հետաքրքրվել է վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներով և սահմանային միջադեպերով։ Ինչպես փոխանցում է թերթի դիվանագիտական աղբյուրը, այս փուլում եվրոպացիներն ամեն կերպ ցանկանում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առաջիկա հանդիպումն անցկացնել իրենց հովանու ներքո՝ մասնավորաբար, մեր տեղեկություններով, նրանք ցանկանում են առաջիկա շաբաթներին Փաշինյանին և Ալիևին տեսնել Բրյուսելում։

Այդուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների, չնայած եվրոպական կողմի նման շահագրգռվածությանը, Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը, որը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է տեղի ունենա մայիսի երկրորդ կեսին, ամենայն հավանականությամբ կանցկացվի Վաշինգտոնում։ ԱԳՆ մեր աղբյուրը նաև հայտնում է, որ կողմերի մոտեցումներն կարծես թե համընկնում են՝ բանակցությունների հետագան տեսնել վաշինգտոնյան հարթակում. նշենք, որ հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենինն է, որը նկատելիորեն ակտիվ է իր գործողություններում և խնդրի վերաբերյալ դրսևորած մոտեցումներում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան