Ներքին 3 տարի առաջ - 20:38 10-04-2023

Կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը կատարելագործվել է

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը շարունակում է հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացը։ Կատարելագործվել է կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը։

Ինչպես տեղեկացրին ծառայությունից, կառույցի վարչական շենքում ապրիլի 10-ին հարկադիր կատարողների համար կազմակերպվել է դասընթաց, որի նպատակն է եղել ներկայացնել ներդրված նոր գործիքակազմերի կիրառության առանձնահատկություններն ու տեխնիկական հնարավորությունները։

«Համակարգային փոփոխություններ ենք կատարում ամբողջական։ Ընդհանուր աշխատանքը՝ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին մեկ պատուհանով կարողանանք սպասարկենք։ Պրակտիկորեն գտնելով վարույթը՝ մենք կարողանում ենք պարզապես մեկ սեղմումով ստանալ դրա հետ կապված ամեն ինչ»,- նշում է ՀԿԱԾ տեխնիկական սպասարկման պատասխանատու Մուշեղ Գիշյանը։

Նշվում է, որ վերապատրաստման դասընթացները կկրեն շարունակական բնույթ, որոնք կհեշտացնեն հարկադիր կատարողների աշխատանքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը