Ներքին Միտք 3 տարի առաջ - 00:40 10-04-2023

Ո՞րն է Ամենայն Հայոց Հայրապետի Զատկական պատգամի համատեքստը


Ամենայն Հայոց Հայրապետի Զատկական պատգամի խորագիրն էր Ղուկասի Ավետարանի ամենադրամատիկ տողերից մեկը՝ «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (18:8):
Ո՞րն է Հիսուսի այս ծանր խոսքի համատեքստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա նաև գրել է․

«Հիսուսն այդ խոսքն ասում է Անիրավ դատավորի առակն աշակերտներին պատմելուց ու դրա իմաստը բացատրելուց հետո, այն է՝ պետք է զորեղ հավատով անդադար խնդրել, և Աստված չի մերժի տրամադրել պաշտպանություն։

Եվ դրանից անմիջապես հետո Հիսուսն անսպասելի ասում է. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։ Այստեղ խոսքը Քրիստոսի Երկրորդ գալստյան մասին է, և դեռ առաջին առաքելությունը չավարտած (թեև հաշված օրեր էին մնացել)՝ Քրիստոս տրտմությամբ ու կասկածով է խոսում հարյուրամյակներ, հազարամյակներ հետո ապրողների հավատի մասին, և դա Ավետարանի ամենազգացմունքային, բայց նաև ամենանուրբ կտորներից մեկն է։ Եվ նույն տրտմությունն ենք նկատում Վեհափառի ողջ խոսքի մեջ:

Կասկածն ու տրտմությունը ամոթ բան չեն. դրանք մարդկային են ու բնական, և ինչպես նկատեցինք՝ անգամ Քրիստոս դրանից զերծ չի եղել։ Կարևորն այն է, որ չհանձնվենք ու հաղթահարենք կասկածն ու տրտմությունը, և առաջին քայլը դրանք վանելու փոխարեն դրանց հետ առերեսվելն է։ Այլապես կհայտնվենք ընկճախտի ճիրաններում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը