Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:13 07-04-2023

Ասեկոսեներին, որոնք չփաստարկված և չհիմնավորված են, ուշադրություն չեմ դարձնում․ ԲԴԽ անդամի թեկնածու

Ինչպես արդեն հայտնել ենք, դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամի ընտրության հարցն է։

Վերաքննիչ քրեական դատարանից ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանն ամեն կերպ փորձում էր խուսափել լրագրողների հարցերից։

Հարցին՝ ի՞նքն է իշխանությունների նախընտրելի թեկնածուն,ասաց, որ ինքը ասեկոսեներին, որոնք չփաստարկված և չհիմնավորված են, ուշադրություն չի դարձնում։

Մխիթարյանը խուսափեց պատասխանել հարցին՝ իրեն վերագրո՞ւմ է ԲԴԽ նախագահի անունից տարածված հայտարարությունը՝ նշելով, որ ավելի ուշ սահմանված կարգով կպատասխանի բոլոր հարցերին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է