Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:51 07-04-2023

Ուսման վարձի փոխհատուցում կհատկացվի նաև հեռավար ուսուցմամբ սովորողներին. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում:

Ինչպես Oragir.News-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գործող կարգավորմամբ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր ունեցող բուհերում առկա կամ հեռակա ուսուցման ձևերով: ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կրթությունն իրականացվում է ինչպես առկա և հեռակա, այնպես էլ հեռավար ուսուցման ձևերով:

Ներկա պահին հեռավար ուսուցմամբ կրթություն իրականացնում են միայն ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը: ՀՀ կառավարության որոշման արդյունքում կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք:

Գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն չեն տալիս Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին մրցույթային կարգով՝ բարձր գնահատականների հիման վրա, սովորելու ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ: Որոշման ընդունումը հնարավորություն կտա վերոնշյալ քաղաքացիներին մրցութային կարգով՝ հաշվի առնելով բարձր գնահատականները, ստանալու նպաստ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցման միջոցով:

Որոշման արդյունքում շտկումներ են մտցվել կարգում առկա մի շարք այլ խնդիրներում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին

Ձեզ գուցե հետաքրքրի