Մամուլ 3 տարի առաջ - 14:30 07-04-2023

28-ամյա երիտասարդը պոլիկլինիկայի պահարանից պայուսակ է գողացել

պրիլի 6-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Մատրոսովի փողոցի 28-ամյա մի բնակիչ նախորդ օրը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» պոլիկլինիկայի մի աշխատասենյակից գողացել է պայուսակ: Համայնքային ոստիկանները ստուգել են տեղեկությունն ու պարզել, որ պայուսակում փող կար:

Նույն օրը երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին: Նա չի ժխտել, որ պոլիկլինիկայի աշխատասենյակներից մեկի պահարանից գողացել է պայուսակ: Այնուհետև պայուսակից հանել էր 50 հազար դրամն ու 1000 ռուբլին, իսկ պայուսակը պոլիկլինիկայի բակում նետել էր: 40 հազար դրամը ծախսել էր անձնական կարիքների համար, 10 հազար դրամն ու հազար ռուբլին տանն էին:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում