Ներքին 3 տարի առաջ - 12:37 07-04-2023

Հայաստանի Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընտրվել է Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության կառավարման խորհրդի անդամ


Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության Գլխավոր համաժողովում կազմակերպության կառավարման խորհրդի նոր անդամների ընտրության ժամանակ իրենց թեկնածությունը ներկայացրած առաջատար երկրների՝ Նիդերլանդների, Կիպրոսի և Սլովենիայի լիազոր մարմինների ներկայացուցիչների շարքում Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընտրվել է կառավարման խորհրդի անդամ:

Սուրեն Թովմասյանի՝ Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության կառավարման խորհրդի անդամ ընտրվելը նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2007 թվականից Հայաստանը անդամակցում է Եվրոգեոգրաֆիքսին, և սա առաջին դեպքն է, երբ ի թիվս կազմակերպությանն անդամակցող բազմաթիվ երկրների, Կադաստրի կոմիտեի ղեկավարը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է նման հեղինակավոր կազմակերպության խորհրդի կազմում:

Կառավարման խորհրդի անդամներն ընտրվում են յուրաքանչյուր Գլխավոր համաժողովին` երկու տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:

Կառավարման խորհուրդը պատասխանատու է կազմակերպության ընդհանուր կառավարման համար, այն կազմված է նախագահից, ով նախագահում է կազմակերպությունը և առնվազն վեց անդամից, ովքեր լիիրավ անդամների ներկայացուցիչներ են:

Կառավարման խորհուրդն առաջարկում է կազմակերպության տարեկան բյուջեն, որը ներկայացնում է ընդհանուր ժողովի հաստատմանը գանձապետի միջոցով՝ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի համաձայն: Կառավարման խորհրդի անդամը մասնակցում է կազմակերպության կողմից հրավիրված հանդիպումներին, օժտված է որոշումների կայացման իրավունքով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում