Մամուլ 3 տարի առաջ - 08:35 07-04-2023

«Իդիոտ»՝ նշանակում է «մեկուսացված մարդ»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանին թե՛ առաջին ատյանի եւ թե՛ վերաքննիչ քաղաքացիական դատարանները պարտավորեցրել են Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրել։ Նա 2021 թվականին Թագուհի Թովմասյանին ԱԺ դահլիճում անվանել էր «իդիոտկա», ինչի համար Թովմասյանը դիմել էր դատարան՝ վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջով։

Դատարանում Լենա Նազարյանն արդարացել է, թե «իդիոտ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «մեկուսացված մարդ», սակայն դատարանն այս ստուգաբանությունը հիմք չի ընդունել եւ նրան պարտավորեցրել է հրապարակային կերպով ներողություն խնդրել հետեւյալ տեքստով․ «Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»։

Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Լենա Նազարյանը, թե՛ Թագուհի Թովմասյանը, վերաքննիչ դատարանը Նազարյանի բողոքը մերժել է, իսկ Թագուհի Թովմասյանի բողոքը բավարարել մասնակի ու «ներողությունից» բացի, հօգուտ Թագուհի Թովմասյանի, Նազարյանին պարտավորեցրել է վճարել 300 հազար դրամ՝ որպես փոխհատուցում։ Մենք տեղեկացանք, որ Լ. Նազարյանը վերաքննիչի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան