Մամուլ 3 տարի առաջ - 08:52 06-04-2023

ՀՀ իշխանությունների տարօրինակ լռությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ իշխանությունները երեկ ամբողջ օրը որեւէ կերպ չեն անդրադարձել ադրբեջանցիների կողմից դրսեւորված նոր սանձարձակ ու սադրիչ քայլերին։ Մասնավորապես, երեկ 27 քաղաքացիական անձինք ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս քաղաքից ուղեւորվում էին Ստեփանակերտ, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաները։

Ընդ որում, Արցախի պաշտոնյաների հավաստմամբ, ադրբեջանցիները ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետեւանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Չնայած տեղի ունեցածին՝ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ հայտարարություն չկա: Նախորդ անգամներում այսպիսի դեպքերում գոնե հայտարարություն էր տարածում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն այս անգամ նրանք էլ են լուռ:

Նույնիսկ ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածուն է լռում: Սյս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին ՔՊ-ն շոուներ է կազմակերպում ԱԺ-ում, որոնք արվում են հենց Նիկոլ Փաշինյանի հրամանով եւ նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը նոր գործընթացներից, որոնք սպառնում են Հայաստանին եւ Արցախին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան