Ներքին 3 տարի առաջ - 23:12 05-04-2023

Թուրքը մեր շողքը որտեղ տեսնում էր, փախչում էր՝ գոռալով՝ հինգերորդ բրիգադ, գեներալ Մանվել․ Փոքր Ջոն

«Առաջին պատերազմից հետո յոթ տարի չալիկներով եմ քայլել, ու ցավը մինչև այսօր կա։ Կանտուզիաների քանակը չեմ կարող հաշվել։ Հիմա հին ցավը դուրս ա թակում, ու պետությունը տեր չի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գևորգ Սարգսյանը՝ Փոքր Ջոնը (հայտնի ազատամարտիկը բարձրահասակ է և թիկնեղ)։

Ազատամարտիկը ասում է՝ զայրանում է, որովհետև խաղաղության պայմանագրի չի հավատում, թուրքի սուտ խոսքին չի հավատում, որվհետև իր մարտական ընկերներին է կորցրել։ Սեպտեմբերին զոհվեց Սուսաննա Մարգարյանը, վիրավորումներից հետո, անկայուն վիճակի ցավից, մահացավ Ստեփան Ստեփանյանը՝ Ռեմբոն։



«Մենք եթե պատրաստ չլինենք պատերազմի, ուրեմն խաղաղություն չի լինի։ Ես ամբողջ Արցախի սահմաններով անցել եմ, հինգ տարի տուն չեմ եկել, ու ընտանիքս ինձնից կարոտով է մնացել։ Ես ասֆալտամարտիկ չեմ եղել։ Ես եղել եմ ազատամարտիկ: Ես Մանվել Գրիգորյանի լինիայի հրամանատարն եմ եղել, վաշտի հրամանատար եմ եղել։ Վազգենն ու Մանվելը ինձ կապիտանի կոչում տվեցին, ու այդպես էլ կապիտանով մնացի։ Հետո դա էլ հանեցին իմ վրայից»։

Փոքր Ջոնը ասում է, որ հող սեփականացնելու խնդիր ունի։ Իր՝ տարիներ շարունակ օգտագործած հողը որևէ կերպ չի կարողանում սեփականաշնորհել․ «Ես ախր այդքան հողեր եմ ազատգրել, հրամանատար տղա եմ եղել, հիմա հողերը ձրի տալիս եք թուրքերին, մեր հողերը չեք ձևակերպում մեր անունով։ Աշխատողը ասում ա՝ հոպար, մենք չենք տվողը։ Հետո շուխուռ գցին՝ ֆիդայի Ջոնն ա եկել, ու ես չուզեցի էլ խոսել։ Ես դրա համար չեմ կռվել։

Սերժն ու Քոչարյանը աչքիս լույսը չեն, բայց հիմա ի՞նչ ա կատարվում։ Էս Սիսիան, Գորիսը ո՞վ ա տալիս։ Մենք մեր հույսը մեր վրա պետք ա դնենք։ Մեզ հիասթափեցնում են, չեն թողնում սահման պահենք։ Այն ժամանակ Մանվելն ասում էր՝ Ջոն, ոտքներդ մի քաշեք ազատագրված տարածքներից, թուրքը վրա կգա։ Թուրքը վստահելու չի, նրանք դահիճ են։ Իրենց կոպալներով լարել ենք Աղդամով, Հորադիզով, Ջաբրայիլով։ Թուրքը մեր շողքը որտեղ տեսնում էր, փախնում էր՝ գոռալով՝ հինգերորդ բրիգադ, գեներալ Մանվել։ Ի՞նչը փոխվեց»,-զայրանում է։

Ազատամարտիկը վստահում է միայն այն հայերին, ովքեր թշնամու մեջ երբեք բարեկամ չեն փնտրի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը