Մամուլ 3 տարի առաջ - 08:38 04-04-2023

Ում հրահանգով են ԱԺ տեսախցիկների կադրերը հայտնվել համացանցում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։
Մենք գրել էինք, որ վիճաբանությունը եղել է այն բանից հետո, երբ փակ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները, հանձին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի, խոսել է Հռոմի կոնվենցիայի մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց՝ ասելով, թե այս իշխանությունները կրկին փորձանք են բերում: Այս խոսքերին արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայտարարել, թե ՀՅԴ-ն է փորձանք բերել, ինչին հետեւել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի խոսքերը. «Մի՛ գոռա, ձայնդ մի՛ բարձրացրու»:
Վարդանյանը հակադարձել է. «Ում վրա ուզեմ, գոռալու եմ, ինչ ուզեմ, անելու եմ»: Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ հարվածել է։
Եվ, ահա, այդ դեպքից ժամեր անց Ազգային ժողովի շենքում գործող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները տարածվեցին համացանցում եւ սոցիալական կայքերում: Ընդ որում՝ այդ տեսաձայնագրություններն առաջինը տարածել էին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվական կայքերը:
Ուշագրավ է, սակայն, որ ամենաակտիվն այս հարցում եղել է medianews-ը, որի հիմնադիրը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է, այսինքն՝ նա օգտագործել է իր լծակները՝ այդ տեսանյութերը ունենալու եւ առաջինը տարածելու համար:
ArmLur.am-ը փորձել էր հենց Տարոն Չախոյանից հասկանալ, թե ինչպես է այդ տեսանյութն առաջինը հայտնվել իրեն պատկանող լրատվամիջոցում, սակայն վերջինս հայտարարեց. «Շատ բան են կապում իմ անվան հետ, դա դեռ չի նշանակում, որ ես կապ ունեմ»։ Իհարկե, նա փորձում է հերքել թե՛ իր կապ ունենալը, թե՛, որպես պաշտոնյա, իր լծակներն օգտագործելով այդ տեսանյութը ստանալու հանգամանքը. փաստերն ինքնին խոսուն են:
Հավելենք, որ այս հարցով Ազգային ժողովում ծառայողական քննություն է սկսվել՝ հասկանալու համար, թե ինչպես են տեսախցիկների տեսագրությունները տարածվել: Այս մասին մեզ հայտնել էր ԱԺ լրատվական ծառայության պետ Լաուրա Անտոնյանը:
ArmLur.am-ը հետամուտ կլինի այս հանգամանքին՝ պարզելու, թե ՊՊԾ ենթակայությամբ կառավարվող տեսախցիկների նկարահանածը ինչպես հանրային դաշտ մտավ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը