Ներքին 3 տարի առաջ - 17:08 03-04-2023

Գիտակցեք՝ դրված է մեր լինել-չլինելու հարցը. ԱԱԾ պահեստազորի սպաները կոչ են անում համախմբվել հանուն հայրենիքի

ԱԱԾ պահեստազորի սպաները ողջախոհության կոչով են հանդես եկել։

«Մենք խորությամբ հասկանում և գիտակցում ենք, որ երկրի խնդիրներով մտահոգ հանրությունն այլևս խոսքերի, չեզոք կամ պաթետիկ մտքերի կարիք չունի։ Ամեն ինչ ասված է, խոսելը՝ ժամանակավրեպ։
Մարդիկ ձգտում են կոնկրետության, գործողությունների, որոնք կարող են հանգեցնել երկրում բեկումնային փոփոխությունների, ազգային արժանապատվության և անվտանգային համակարգը վերականգնելուն, ինչի հետ լիովին համակարծիք ենք։

Միջազգային, տարածաշրջանային հարթակներում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի հավանականությունը, ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ պաշտոնական Երևանի հարաբերությունների շարունակական վատթարացումը, Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելու վտանգավոր հեռանկարը և այս ամենի պայմաններում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության անարդյունավետությունը ստիպում են մեզ այսօր ևս մեկ ու վերջին անգամ ողջախոհության կոչով դիմել բոլորին, այլապես վաղն ուշ է լինելու։

Գիտակցեք՝ դրված է մեր լինել-չլինելու հարցը։ Հնարավոր չէ ագրեսորին կանգնեցնել զիջումների, թողտվության հաշվին։ Դրանով միայն բորբոքվում է նրա ախորժակը։ Հիշեք Ադոլֆ Հիտլերին, ում Անգլիայի ու Ֆրանսիայի ղեկավարները 1937-1939 թվականներին փորձում էին կանգնեցնել տարածքներ անվերջ զիջելու հաշվին։ Այնինչ դա չհաջողվեց և հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ընթացքում Փարիզը նվաճվեց, իսկ Լոնդոնը փրկվեց միայն Ուինսթոն Չերչիլի նախաձեռնած դիմադրության և հմուտ ղեկավարման շնորհիվ։ Ընդ որում Ֆրանսիան առ այսօր կաշկանդված է այդ ժամանակ թշնամուն չդիմադրելու, հանձնվելու բարդույթով։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են:

Վերը նշված սպառնալիքները հաշվի առնելով՝ կոչ ենք անում՝
1․ հրաժարվել վախվորած, կործանարար այս մոտեցումից, ներքին ու արտաքին պարտվողական քաղաքականությունից,
2․ կուսակցական ու խմբային շահերը մի կողմ թողնելով՝ համախմբվել հանուն հայրենիքի,
3․ ամեն գնով ձերբազատվել թշնամու շահը ներսում սպասարկողներից՝ պետական դավաճաններից,
4․ վերականգնել ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները և փոխվստահությունը,
5․ երկրի կառավարումը, կարգապահությունն ուժեղացնել՝ վերջ տալով յուրայինների ամենաթողությանը և այլախոհների նկատմամբ հետապնդումներին, այլ կերպ ասած՝ ընտրովի արդարադատությանը»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը