Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 01-04-2023

Զելենսկին մերժել է Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ Լուկաշենկոյի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է Strana լրատվական գործակալության ուկրինական ծառայությունը։

Զելենսկին շեշտել է, որ հրադադար կհաստատվի միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերն դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից՝ առանց կռվի։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահական գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լուկաշենկոյի առաջարկն անհեթեթություն էր որակել։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել էր Ուկրաինայում զինադադար հայտարարել՝ առանց զորքերի վերախմբավորման իրավունքի։ Բելառուսի նախագահը կարևորել էր, որ զինադադարը չօգտագործվի ռազմական գործողություններում ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնելու համար։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային