Արտաքին 3 տարի առաջ - 21:00 31-03-2023

Լուկաշենկոյի առաջարկն անհեթեթ է և անընդունելի. Կիևը մերժում է Ուկրաինայում զինադադար հաստատելու Մինսկի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը։ Այս մասին Պոդոլյակը գրառում է կատարել իր թվիթերյան պաշոնական էջում։

Պոդոլյակը Լուկաշենկոյի առաջարկն անվանել է անհեթեթ և նշել, որ այն Կիևի համար բացարձակապես անընդունելի է։ Նա միևնույն ժամանակ Բելառուսի նախագահին և նման առաջարկ անողներին անվանել է տարօրինակ խաղաղապահներ։

«Ցանկացած զինադադար Ռուսաստանի Դաշնությանը իրավունք կտա մնալու օկուպացված տարածքներում։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ուկրաինան իրավունք ունի զորքեր և տեխնիկա տեղափոխել իր տարածքով, ինչպես որ հարմար է գտնում»,- գրել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկում է Ուկրաինայում զինադադար հայտարարել՝ առանց զորքերի վերախմբավորման իրավունքի։ Բելառուսի նախագահը կարևորել էր, որ զինադադարը չօգտագործվի ռազմական գործողությունների համար ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում