Ներքին 3 տարի առաջ - 16:40 31-03-2023

Հրազդանի ձոր տանող ճանապարհին կտեղադրվեն տեսանկարահանող սարքեր, ճանապարհները կփակվեն բետոնե արգելապատնեշներով. Ազատյան

Հրազդան ձորին հարող հատվածներում շինաղբի անօրինական թափման դեմ պայքարն, անշուշտ, զգալի արդյունք է տվել, սակայն նմանատիպ դեպքերը վերջնականապես բացառելու համար անհրաժեշտ են տեղային գլոբալ լուծումներ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

«Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանի հետ իրականացված աշխատանքային շրջայցի արդյունքում, որոշում ենք կայացրել տեղադրել շինաղբով բեռնված ավտոմեքենաների մուտքն արգելող ճանապարհային նշաններ, լրացուցիչ տեսանկարահանող սարքեր և ձորին հնարավոր մոտեցման ճանապարհները փակել բետոնե արգելապատնեշներով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ուժեղացնել ոստիկանության կողմից իրականացվող պարեկային հսկողությունը»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը