Արտաքին 3 տարի առաջ - 11:54 31-03-2023

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Ֆինլանդիայի միանալու արձանագրության հաստատման մասին օրենքի նախագիծը։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քննարկման ժամանակ ելույթ են ունեցել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն ընդգծել են, որ Ֆինլանդիան ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը, որոնք բխում են Մադրիդում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրից։

Նշվում է, որ Հյուսիսատլանտյան պայմանագրին Ֆինլանդիայի միանալու արձանագրության հաստատման մասին օրինագիծը ստորագրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և այն ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ու Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։

Ըստ հաղորդագրության՝ Գլխավոր ասամբլեան ընդգծել է, որ Թուրքիան «աջակցում է բաց դռների քաղաքականությանը»։
Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։ Օրինագծին կողմ են քվեարկել նիստի բոլոր 276 մասնակիցները։ Ֆինլանդիան օրինական հիմքեր է ստացել դաշինքին լիարժեք անդամակցելու համար:

«Այսպիսով, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեան հավանություն է տալիս Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Ֆինլանդիայի միանալու Արձանագրության հաստատման մասին օրենքի նախագծին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի