Մամուլ 3 տարի առաջ - 08:41 30-03-2023

Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

« Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։ Անդրադարձ է կատարված նաեւ Հայաստանին, եւ քննադատության են ենթարկվել մի քանի ոլորտներ, առավելապես՝ հավաքների ազատության ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասով:

Մասնավորապես, զեկույցում անդրադարձ է առկա հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ եւ ուժ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ: Հիշեցնենք, որ այդ ժամանակ հիսուն անձինք՝ ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել էին «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար: Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար:

Եվ չնայած այդ դեպքից անցել է 9 ամիս, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ոչ մի ոստիկանի այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել: Նույնը նաեւ վերաբերում է սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանների կողմից բռնության ենթարկվեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան