Արտաքին 3 տարի առաջ - 23:00 29-03-2023

Իսրայելի վարչապետը և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում է ունեցել այդ երկրում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

Հաղորդվում է, Նեթանյահուն շնորհավորել է Բայրամովին՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ։

Բացի այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են տարածաշրջանային խնդիրները»։ Նեթանրահուն և Բայրամովը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման մասին հայտնել էր դեռևս 2022 թվականի նոյեմբերին՝ իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության առաջացման ժամանակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում