Ներքին 3 տարի առաջ - 18:22 29-03-2023

Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրենի տեղակալ Հյահոնգ Յանգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀՀ-ում ԱԶԲ առաքելության ղեկավար Պաուլո Սպանտիգատին:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության կարևորությունը։ Վաչե Տերտերյանը ներկայացրել է մի շարք ոլորտներում Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցության օրինակներ՝ կարևորելով հատկապես սեյսմակայուն դպրոցաշինության ծրագիրը, որը նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:

Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հյահոնգ Յանգը և Պաուլո Սպանտիգատին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ նախկին ծրագրերը կյանքի կոչելուց հետո անհրաժեշտ է ներկայացնել նոր ծրագրեր: Հյուրերը ներկայացրել են նաև աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները, հետաքրքրվել Երևան քաղաքում առկա տրանսպորտային խնդիրներով:

Վաչե Տերտերյանը նշել է, որ նոր ծրագրերը պետք է լինեն այնպիսիք ծրագրեր, որոնք կփոխեն մեր իրականությունը և անհրաժեշտություն է մտածել լրացուցիչ ֆինանսական աջակցության մասին: Նախարարի տեղակալը ընդգծել է, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է համագործակցել նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս։

Նախարարի տեղակալը ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հավատարիմ է մնալու իր հանձնառությանը և ամեն ինչ անելու է առկա և նոր ծրագրերը կյանքի կոչելու, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն ավելի ընդլայնելու և զարգացնելու գործում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան