Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:09 29-03-2023

Օկուպացված Բերձորում ներկայացուցչություն սահմանելով՝ Ադրբեջանը փորձում է իր օրակարգն առաջ տանել

«Դա Ադրբեջանի ցանկությունն է՝ ունենալ Արցախում իր ներկայացուցիչը և քայլ առ քայ ինքը ծրագրավորված առաջ է գնում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով օկուպացված Բերձորում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության սահմանումից։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Բերձորի շրջանում (Լաչին-խմբ) հատուկ ներկայացուցիչ է նշանակել։

Ըստ պատգամավորի՝ այստեղ շատ կարևոր է մեր իշխանությունների արձագանքը։ «Այլ հարց է, թե արցախյան և հայաստանյան իշխանությունները ինչպես են դրա դեմն առնելու։ Կրավորական կեցվածքով հասկանալի է, որ չեն կարող դրա դեմն առնել»։

Գալստյանի խոսքով օկուպացված տարածքներում Ադրբեջանը ներկայացուցչություն նշանակելով՝ իր որդեգրած քաղաքականությունն առաջ է տանում։ Գալստյանը ընդգծեց, որ Ադրբեջանը, ոչնչացնելով հայկական մշակույթը, կեղծ օրակարգ է առաջ բերում։

«Օրակարգ է բերում այն կեղծ հանգամանքը, որ իրենք պատմականորեն բնիկ ժողովուրդ են։ Նրանք այդ ամենով փորձում են միջազգային հանրությանը ևս մեկ անգամ մոլորության մեջ դնել»,- ասաց Գալստյանը։

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, որ Հադրութից բռնի տեղահանվածները ասում են, որ իրենց առաջարկել են գնալ Հադրութ և հայ ու ադրբեջանցի ոստիկանների հսկողության տակ ապրել՝ Գալստյանն ասաց. «Ես չգիտեմ՝ նման առաջարկ իրականում եղել է, թե՝ ոչ, եթե նման առաջարկ են անում մեր հայրենակիցներին, որ գնան ադրբեջանի ոստիկանների վերահսկողության տակ իրենց օրենքներով ապրեն, ապա թող այդ առաջարկներն անողները առաջինը գնան ու իրենք ապրեն, տեսնենք՝ Ռամիլ Սաֆարովի նման քնած հային կացնահարողների հարևանությամբ և վերահսկողությամբ իրենք իրենց երեխաներին կտանեն, բնակեցնեն, հետո նոր մնացածին առաջարկ անեն»,- եզրափակեց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը