Ներքին 3 տարի առաջ - 18:21 27-03-2023

Շատ ընկերասեր, բարի տղա էր․ երեկ հանկարծամահ եղած պարեկը դեպքից 1 օր առաջ էր նշանադրվել

«Շատ ընկերասեր տղա էր, բարի, կամեցող, դաստիարակված։ Չեք գտնի մարդու, ով նրա մասին վատը կխոսի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց երեկ հանկարծամահ եղած պարեկի՝ 31-ամյա Նարեկ Եսայանի ընկերը։

«Երբևէ առողջական խնդիր չի ունեցել։ Վերջին մի քանի օրն է իրեն վատ զգացել, բժշկի գնացել, ասել են մրսածություն է, կանցնի։ Բայց ի՞նչ մրսածություն, եկել է տուն, իրեն լավ չի զգացել, հետ է տվել, ու հենց տանը՝ բաղնիք գնալու ճանապարհին, ընկել»։



Ընկերը պատմեց, որ Նարեկը դեպքից մեկ օր առաջ էր նշանվել։

«Շատ նպատակներ ուներ, դեպքից մեկ օր առաջ էր նշանվել, ուզում էր սեպտեմբերին ամուսնանալ, ամեն ինչ կիսատ մնաց։ Շատ լավ ծնողներ ունի, հայրը Զովաբեր գյուղի ղեկավարն է, իսկ մայրը դպրոցում ուսուցչուհի է, լավ մարդիկ են»,-ասաց նա։



Նշենք, որ Նարեկ Եսայանն աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում որպես ավագ պարեկ, կոչումով՝ Ոստիկանության մայոր էր։

Նախկինում աշխատել էր Ճանապարհային ոստիկանությունում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի