Արտաքին 3 տարի առաջ - 14:45 27-03-2023

Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի փոխարտգործնախարարների հանդիպումը կկայանա մոտ ժամանակներում

Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ այս հարցով կողմերի միջև նախապատրաստկան աշխատանքները շարունակվում են։

«Մենք պատրաստվում ենք հանդիպմանը։ Կարծում եմ՝ շուտով կլինի։ Հուսով ենք։ Հիմա տոները՝ Ռամադան, շատ այլ հանգամանքներ կան, բայց աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է նա։

Բոգդանովը հույս է հայտնել, որ ռուսական միջնորդական առաքելությունը, որն ուղղված է շատ կարևոր ռազմավարական նպատակի՝ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը, կավարտվի կողմերի ընդհանուր հաջողությամբ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը պետք է կայանար մարտի 16-ին՝ Մոսկվայում, սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվել էր։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի