Ներքին 3 տարի առաջ - 14:47 26-03-2023

Ադրբեջանը պարալիզացրել է հաղորդակցությունը. իրավիճակն Արցախում չափազանց լարված է

Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ինչը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ևս մեկ կոպիտ խախտում է: Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով փակ է: Թե ինչպիսի տրամադրություններ են Արցախում և ի՞նչ են պատրաստվում անել՝ Oragir.news-ի հետ զրույցու ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ տրամադրությունները բավականին երկար ժամանակ նույնն են, ու այնպես չէ, որ այս ամենով պետք է իրավիճակն ավելի լավ կամ վատ լիներ.

«Միևնույն է, այդ անհանգստությունը, լարված իրավիճակն անընդհատ կա ու սպասելը իհարկե վատին էլի՛ անընդհատ կար։ Վերջին դեպքերի հետ կապված, երբ մեր երեք ոստիկաններին ուղղակի սպանեցին ադրբեջանցիները.. այստեղ ժողովուրդը գիտի՛ ադրբեջանցուն, գիտի՛ թուրքին և միշտ սպասում է մի բանի,երբ ՀՀ իշխանությունների մոտ ստացվում է մոլորեցնել հայ ժողովրդին, այդտեղ արդեն առավել քան չի ստացվելու, որովհետև ժողովուրդը գիտակվում է, որ թշնամու հետ անհնար է խաղաղ ապրել, թշնամու հետ պետք է պատրաստ լինել բախումների, պայքարի հայրենիքի համար՝ որն անխուսափելի է, իսկ գերագույն նպատակների մեկը նրանց հային ոչնչացնելն է։ Իհարկե, այս իշխանություններին մի փոքր հաջողվեց թմրեցնել ժողովրդին՝ վերջին արցախյան պատերազմի տարբերվում է նախորդներից, և դա պայմանավորված էր ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությամբ»

Հակոբյանի խոսքով՝ անկախ իշխանությունների պահվածքից՝ ժողովուրդը ամեն պահի պատրաստ է, որ թշնամին անկանխատեսելի բաներ անի, որովհետև ամեն դեպքում նման բան չէր եղել, երբ ցինիկաբար չէին վերցրել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող հատվածը.

«Սա կարծես առաջին անգամն է, ու ընդհանուր առմամբ եթե նայենք՝ նույն շրջափակումն է, շրջափակված իրավիճակում նույն պահվածքն է, բայց բնականաբար ավելի լարված, այն պարագայում, երբ թե՛ ՀՀ և թե՛ Արցախի իշխանություններն այդ ուղղությամբ որևէ աշխատանք չեն կատարում։ Մենք առավել քան լավ ենք իմանում դա, երբ ՀՀ սուվերեն տարածք էլ երբ թշնամին գալիս է, էլ ոչ մի պայմանով հետ չի՛ գնում։ Անելանելի վիճակ է, նման զգացողություն է, սպասում, ու ստացվում է, որ մենք այժմ տոտալ շրջափակման մեջ ենք, մեր միջհամայնքնային ճանապարհն են արդեն վերցրել վերահսկողության տակ, անվտանգ չի այլևս այդ ճանապարհը, հնարավոր չի այդտեղով անցնել, և գիտակցումը, որ պարալիզացրել են միջհամայնքային մեր շփումները ու նաև այն վտանգը, որ Ալիևը Թալիշից հայտարարեց ՀՀ 29 հազար քառ. մասին, և դրան չէր անդրադառնում ոչ մի պաշտոնյա, մենք այդ ժամանակ ամեն բան հասկանում էինք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան