Ներքին 3 տարի առաջ - 13:57 26-03-2023

Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում. shamshyan.com

3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնում տարեց կինը վիրահատվել էր, ինչի արդյունքում նրա 2 ոտքերը, որոնք ցրտահարվել էին, անդամահատվել են։ Վիրահատությունից օրեր անց շտապօգնությունը անօթեւան կնոջը տեղափոխել եւ թողել էր փողոցում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության աշխատակիցները, «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները կարողացան օգնության ձեռք մեկնել 3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոցից դուրս գրված տարեց կնոջը՝ 63-ամյա Աննա Եսոյանին, և նրա ժամանակավոր կացարանի հարցը կարգավորեցին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում, 2 օր փողոցում հայտնված, անդամահատված, անօգնական վիճակում գտնվող կինն ասում էր․ «Որոշ ժամանակ առաջ ոտքերս ցրտահարվել էր։ Ինձ տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Շատ գոհ եմ այնտեղի գրեթե բոլոր բժիշկների վերաբերմունքից։ Նրանք ինձ ոչ միայն անվճար վիրահատեցին, այլ նաև փրկեցին իմ կյանքը։ Բայց դե՝ արդեն լավացել էի։ Ու շտապօգնության ավտոմեքենան ինձ բերեց էստեղ, իջեցրեցին, նստեցրին դրսում եղած աթոռի վրա ու գնացին։ 2 օր է՝ գիշերում եմ փողոցում։ Չնայած 10 տարուց ավելի մնացել եմ այս կիսակառույց շենքում։ Հիմա ինչ-որ մեկը ինձ դուրս է արել այդտեղից ու դուռը կողպել վրաս։ Եվ թույլ չի տալիս, որպեսզի ապրեմ։ Այս վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից էլ եմ շատ գոհ։ Նրանք այս 2 օրը ինձ սնունդ են բերում։ Սակայն ուզում եմ՝ կա՛մ օգնեն, որ էլի մնամ այս կիսակառույցում, կա՛մ ինձ տեղափոխեն խնամքի կենտրոն։ Բայց դրա համար էլ ինձ ասում են՝ տեղեկանքներ բեր, թղթեր բեր։ Այն դեպքում՝ երբ ես անգամ անվասայլակ չունեմ»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ անօգնական տիկնոջը անհրաժեշտ սնունդով օգնել են Երևանի գնդի պարեկները, «Նորքի տուն-ինտերնատի» անձնակազմը։ Վերջիններս կարող էին, ըստ օրենքի՝ չընդունեին նրան իրենց մոտ, քանի որ նա համարվում է Վարդաշենում հայտնի «Ծերերի խնամքի կենտրոնի» շահառու։ Սակայն նրանք անօգնական ու հաշմանդամ կնոջը չթողեցին բախտի քմահաճույքին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից