Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:16 22-03-2023

Մեր առաջնորդին վիրավորելու իրավունք չունեք․ բոլորը գիտեն՝ ով ինչ է արել․ Սեյրան Օհանյան

Պայմանավորված մեր կողմից կազմված դիմումի իրավական հիմքերի և փաստական հանգամանքների անխոցելիությամբ, այսօր իշխանությունը, իրեն բնորոշ գործելաոճով սկսում է շեղել մեր հանրությանը ներկայացված հարցերից, շեղել տարբեր ուղղություններով։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայսատան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Փոխանակ առաջ նայելու, նորից հետո է նայում, չհասկանալով, որ այսօրվա ամբողջ պատասխանատվությունը օրինականության իր ձեռքում է գտնվում, անդրադառնալով տարբեր անձերի ապօրինի գույքի բռնագանձմանը, ոչ մեկ չի խուսափում դատական գործընթացներից, քննություններից և այլն, և ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին վիրավորելու, ընդ որում մեր առաջնորդին, բոլորը գիտեն՝ ով ինչ է արել։ Մինչդեռ իշխանության այս վարքագիծը ուղղված է ներկայացված հարցի սահմանադրական դատաքննությանը խոչընդոտելուն։ Մենք չենք դատում և դատապարտում Սեդա Սաֆարյանին, առաջարկում ենք խնդիրը դարձնել Սահամանադրական դատարանի քննության առարկա, այն նույն դատարանի, որի անդամների մի զգալի մասին հենց դուք եք ընտրել։ Մենք ասում ենք, որ մեր հիմնավոր և փաստարկված կարծիքով Սեդա Սաֆարյանը խախտել է անհամատեղելիության պահանջները և առաջարկում հարցի քննարկումը փոխանցել Սահմանադրական դատարանին։ Ես չեմ ահսկանում՝ ինչի՞ց եք մտահոգված։ Դա ձեր կողմից ձևավորված Սահմանադրական դատարանն է, այն պետք է արդարադատություն իրականացնի։ Հենց դատարանի խնդիրն է մասնագիտական վերահսկողության նպատատակը։ Ի՞նչ ենք մենք ասում նախագծով, ասում ենք, որ Սեդա Սաֆարյանը խախտում է թույլ թվել, որ դրան դուք համաձայնում եք, բայց ասում, որ խախտումը ձևական է, տեխնիկական։ Մենք ասում ենք, որ ձեր կողմից օրենքներում կատարած փոփոխությունները հակասում են իրար, դրան նույնպես համաձայնում եք, բայց չեք փորձում շտկել։

Շատ դեպքերում թմբկահարում եք, որ դատարանների անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ եք, հիմա հարցը խախտման մասին է, այդ խախտումն ուղարկենք Սահմանադրական դատարան, դատարանը թող դրա վերաբերյալ եզրակացություն տա, ի՞նչի ենք փորձում այսօր մանիպուլացնել։ Դրա համար «Հայաստան» դաշինքը այսօր ևս մեկ անգամ կոչ է անում, որպեսզի կողմ քվեարկեն, թող Սահմանադրական դատարանը իր իսկ աշխատողին գնահատական տա խախտում եղել է, թե՝ ոչ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ