Ներքին 3 տարի առաջ - 10:02 22-03-2023

Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մարտի 21-ին ՀԱԳՄ-ում տեղի ունեցավ տնտեսական ուղղվածության շուրջ մեկ տասնյակ հասարակական կառույցների ղեկավարների հանդիպում՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ձևավորման հնարավորությունն ու ձևաչափը քննարկելու օրակարգով։

«Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև մասնավոր-պետություն արդյունավետ երկխոսության կայացումը բազմաթիվ տնտեսական ուղղվածության հասարակական կառույցների գործունեության հիմնական նպատակներից են։ Մեզանում հաճախ է պատահել, երբ հրատապ շատ խնդիրների հաղթահարման ճանապարհին ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունները համախմբել են ջանքերը, հանդես եկել միասնական ճակատով՝ առավել հնչեղ դարձնելով հանրային ձայնը»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ երկարամյա փորձը, պետական տնտեսական կառույցների հետ շփումները, ՀԱԳՄ խորհրդում ունեցած քննարկումները հանգեցրել են այն համոզման, որ տնտեսությանն առնչվող հիմնահարցերի վերհանումը, քննարկումը, լուծումների մշակումն ու դրանց առաջմղումն առավել արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է ձևավորել գործարարության շահերը ներկայացնող հասարակական կառույցների միասնական հարթակ։ Վերջինս կմիավորի շահագրգիռ կառույցների փորձագիտական ներուժը, վերլուծական հզորությունը, թույլ կտա հարցադրումները դիտարկել տարբեր տեսանկյուններից, ձևավորել միասնական մոտեցումներ։ Պակաս կարևոր չէ այդ մոտեցումների միասնաբար առաջմղումը։

Հանդիպման մասնակիցների միասնական համոզմամբ՝ նման հարթակի ստեղծման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Ըստ Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանի՝ թեև ՀԿ-ներից յուրաքանչյուրն ունի ոլորտային իր առաջնահերթությունները, այդուհանդերձ, քիչ չեն նաև այն խնդիրները, որոնք համընդհանուր հետաքրքրության առարկա են՝ լինեն դրանք դատական համակարգին, ՀՀ աշխատանքային օրենսգրքին, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող փոփոխություններին, թե գործարար մշակույթին առնչվող։ Նրա խոսքով՝ համանման շատ ուղղություններ կան, որոնց բարելավման աշխատանքներում պահանջվում են մեկտեղել ջանքերը։ Վերջինս կնպաստի նաև միջազգային կառույցների հետ համագործակցությանը։
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ քույր կազմակերպությունների ջանքերի համախմբումն առավել նպատակային է դարձնում բարձրաձայնվող տեսակետների ազդեցությունը։

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ներկայացնող Արմեն Մկոյանի համոզմամբ՝ միասնական հարթակի ձևավորմամբ հնարավոր կլինի ակտիվացնել մասնակցությունը երկրում վարվող տնտեսական քաղաքականությանը, նոր աստիճանի բարձրացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։

Միասնական հարթակի ձևավորման առնչությամբ իրենց դրական նկատառումները ներկայացրին Գինու ազգային կենտրոն ՀԿ-ի, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ դեղ արտադրողների միության, «Մանթաշյանց» գործարարների միության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության ղեկավարները։

Որոշվեց մինչև հաջորդ հանդիպումը հավաքագրել ոլորտներում առկա ընդհանրական խնդիրները, ամբողջացնել տնտեսական ուղղվածության հասարակական կառույցների միասնական հարթակի կազմակերպչական ձևաչափը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur