Մամուլ 3 տարի առաջ - 08:23 22-03-2023

Պետք է համբերեք․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«2011-2018 թվականներին Երեւանի քաղաքապետ աշխատած, իսկ ՀՀԿ-ականների կարծիքով՝ Երեւանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ հարցրինք՝ ինչո՞ւ չի առաջադրում թեկնածությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում, թե՞ այնքան էլ լավագույնը չի եղել, որքան կարծում են իր կուսակիցները։ «Դուք Ձեզ հարց եք տալիս, Դուք՝ պատասխանում։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեռ քննարկում չենք ունեցել, որոշում չենք կայացրել, երբ որոշում կայացնենք՝ կհայտարարենք»,- զուբրիտի ոճով հանդես եկավ Տարոն Մարգարյանը։

Այսինքն՝ նետվելու եք պայքարի՞, թե՞ պասիվ դիտորդի կամ, գուցե, աջակցի կարգավիճակ եք ստանձնելու։ «Պետք է համբերենք, արդյոք Երեւանի ընտրության օ՞ր են նշանակել, երբ նշանակեն, այն ժամանակ էլ կխոսենք, մի շտապեք»։
Չենք շտապում, բայց ենթադրում էինք, որ ՀՀԿ-ն Ձեզ համարելով բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը՝ առանց որեւէ քննարկման, պետք է Ձեզ պայքարի առաջնագիծ մղեր։ «Մեր համար քաղաքական օրակարգն այլ է, քաղաքապետի հերթական ընտրություններին դեռ 6 ամիս ժամանակ կա, եթե կուսակցությունը որոշում կայացնի, անպայման կտեղեկացնենք»։

Իսկ ո՞րն է այսօր ձեր քաղաքական օրակարգը։ «Ընդդիմության օրակարգը»։
Ո՞րն է դա։ «Դուք լավ գիտեք»։

Այո՝ գալ խորհրդարան, ՔՊ-ականների հետ գնալ գործուղումների, ձեռքի հետ էլ մի երկու ստատուս գրել, հարցազրույց տալ ու համարել ձեր առաքելությունն ավարտվա՞ծ։ «Լավ, էլի»։

Դասական ընդդիմության օրակարգը պետք է լինի իշխանափոխությունը, իսկ ավագանու ընտրություններն այդ հնարավորությունը տալիս են՝ նկատեցինք մենք։ Այս հարցին արդեն Մարգարյանն ինչ-որ բան քրթմնջաց եւ արագ մտավ իր աշխատասենյակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան

Ձեզ գուցե հետաքրքրի