Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:45 21-03-2023

ՔՊ-ն ընդդիմությանն առաջարկել է հրաժարվել Լեռնային Ղարաբաղ ձևակերպումից. Մինասյան

Քիչ առաջ քաղաքական մեծամասնությունը մերժեց կարևոր մի հայտարարության ընդունում, հատկապես հիմա, երբ 100-րդ օրն է մոտենում Լաչինի միջանցքի շրջափակման, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորման։ Այս մասին ԱԺ-ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ցավում եմ, որ մենք ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չենք կարողանում մեր պետականության համար հույժ կարևոր հարցերից մեկի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ։ Ինչպես հաճախ քաղաքական մեծամասնությունը ասում էր, որ լավ կլինի այս հայտարության նախագծերը նաև համատեղ քննարկենք և այլն, մենք փորձեցինք նաև այդ ճանապարհը որդեգրել ու առաջարկեցինք, որ պատրաստ ենք քննարկել։ Սակայն հանդիպման ժամանակ, ինչպես նախկինում է եղել, այս անգամ ևս, առաջարկվում էր հրաժարվել հայտնի ԼՂ Հանրապետություն բառից, ինքնորոման իրավունքը չշեշտել, հրաժարվել Հայաստանի հանձնառությունից և այլն»,- ասաց պատգամավորը։

Մինասյանը նշեց, որ Ալիևը իր հանցավոր վարքագիծը դրսևորելու համար անընդհատ շահարկում է Պրահայի և մյուս հանդիպումները։

«Մեր առաջարկը հետևյալն է եղել՝ եթե նման որևէ չարաշահում է իրականցնում հանցագործ Ալիևը, ապա բերենք այդ բառի փոխարեն օգտագործենք այլ բառ, օրինակ՝ խեղաթյուրելով այդ հանդիպումների էությունը և այլն, այսինքն՝ այստեղից հնչեցնել մոտեցում, թե իբր դա ներքին կյանքին է վերաբերում, բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկել ենք՝ հայտարարեք, որ չկա նման համաձայնություն ու ֆիքսենք, որ խեղաթյուրում է Ալիևը այդ համաձայնությունը»,- ասաց Արծվիկ Մինայանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը