Ներքին 3 տարի առաջ - 18:13 20-03-2023

Ես դեռ պետք է ապրեմ ու տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը․ այսօր նշանավոր հայդուկ Մախլուտոյի հիշատակի օրն է

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի հերոս Մախլուտոն՝ Սմբատ Բորոյանը, զորավար Անդրանիկի անձնական քարտուղարն էր ու զինակիցը։ Նրա մասին հայդուկապետը ասել է․ «Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն»։

Այսօր պատմական ու վիպական այս հերոսի հիշատակի օրն է։



Քչերին է հայտնի, որ Առաքելոց վանքի նշանավոր վանքի կռվին, Դիլմանի ճակատամարտին, իթլիսի ազատագրմանն ու Ղարաքիլիսայի մարտերին մասնակցած հայդուկը, որ հետո իրադարձությունների բերումով պիտի դեգերեր Պարսկաստանից Եգիպտոս, Եգիպտոսից՝ ԱՄՆ, ԱՄՆ-ից՝ Ֆրանսիա, իր կյանքի վերջին տարիները պիտի անցկացներ՝ դառնալով Կոմիտասի անվան զբոսայգու պահակ։

Սմբատ Բորոյանն իր մահկանացուն կնքել է 1956 թ. մարտի 20-ին և իր ցանկության համաձայն՝ թաղվել Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում՝ Խենթի կողքին։




Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման արարողության ժամանակ Մախլուտոն ելույթ է ունեցել՝ իր զինակից քաջ հայդուկապետին ուղղելով սրտի խոսքը․ «Անդրանիկ ջան, ահա տարիներ են անցել, ու դու հեռացար անդարձ՝ թողնելով հայ ժողովրդին եւ այնքան սիրելի՝ զենքիդ հավատարիմ ընկերներին սուգի մեջ, օտար երկնքի տակ, որոնց համար երեսուն տարուց ավելի մարտնչեցիր մեր ոխերիմ եւ անարգ թշնամու բռնակալության դեմ, կուրծքդ վահան եւ կամքդ նիզակ դարձրած։

Անդրանիկ ջան, միշտ եւ միշտ ականջումս քո վերջին խոսքերը կարձագանքեն, որ ասեցիր. «Մահս չեմ ողբում, այլ կիսատ թողած գործերս»: Թող քո տառապած եւ հոգնած ոսկորները հանգիստ լինեն, այդ կիսավարտ գործդ, մեզ համար ամենասուրբ եւ նվիրականն է։ Հայ ժողովուրդը խորին հարգանքով կխոնարհվի եւ ատրուշաններ կվառի կիսավարտ գործերիդ առջեւ, եւ որպեսզի հանգիստ ննջես, աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնած, մեկ շունչ, մեկ բերան եւ մեկ հոգի, այդ թանկագին գործդ ավարտելու աշխատանքին լծված։ Ես, Անդրանիկ ջան, վստահ եմ եւ խոր հավատք ունեմ, որ շուտով կավարտի այդ կիսատ գործը, եւ արդեն քո սիրելի ժողովուրդը քեզ Տարոն աշխարհ կտեղափոխի, որտեղ ամփոփված են սիրելի ընկերներդ՝ Աղբյուր Սերոբը, Հրայրը, Լեւոնը, Գալեն, Գեւորգ Չաուշը, Պանդուխտը, Մկրոն, Զավենը եւ շատ ու շատերը։ Գիտեմ, Անդրանիկ ջան, դու միայն սիրելի ընկերներիդ մոտ հանգիստ կլինես։



Կիսավարտ գործերդ ավարտելուց հետո Հայ ժողովուրդը պիտի այդ սուրբ հողի վրա Քո ասպետական, ինչպես նաեւ բոլոր հերոս ընկերներիդ կոթողները կանգնեցնի։ Իսկ ես՝ իմ անմոռանալի Զորավար, ես ինչպես վիրավոր կռունկ, երամից զրկված, անզոր թեւերով ման կգամ, մինչեւ որ տեսնեմ Ձեր սուրբ գործի լրիվ ավարտումը։ Այո, ես դեռ պետք է ապրեմ ու տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը։ Ու երբ ես էլ հրաժեշտ տամ այս անցավոր աշխարհին, ու գամ Ձեզ միանալու, Ձեզի պետք է բերեմ այդ սրբազան ավետիսը։ Առայժմ Անդրանիկ ջան, ես հարգանքով կխոնարհվեմ շիրիմիդ առջեւ, եւ կհամբուրեմ այդ հողը, որ խորթ է եւ ծածկել է Քո հուժկու մարմինը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում