Ներքին 3 տարի առաջ - 11:25 20-03-2023

ՀՀ ԱԳՆ մեր գործընկերներն արդեն աշխատում են Լաչինի միջանցքի հարցը ՄԱԿ-ի ԱԽ մտցնելու ուղղությամբ. Եղիշե Կիրակոսյանը

«Նախագծով ամրագրվում է, որ միջպետական հայցը ԵԴ ներկայացվի կառավարության որոշման հիման վրա, իսկ միջանկյալ միջոցի ներկայացման հայցի լիազորությունը տրվի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին, քանի որ նման պահանջները բխում են հրատապ իրավիճակներից, իսկ կառավարության որոշման ընդունումը կարող է ժամանակատար գործընթաց լինել»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Նշելով, որ ներկա կարգավորումներով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ԵԴ ներկայացնում է միջանկյալ միջոց կիրառելու պահանջ՝ հիմնվելով եվրոպական կանոնների վրա, որոնք հանդիսանում են նաև հիմք ԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության լիազորությունները մեկնաբանելիս՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է այդ լիազրություններնն ամրագրել ՀՀ-ի համապատասխան օրենքում:

Երկրորդ փոփոխության ներկայացման շրջաանակներում Կիրակոսյանը հայտնեց, որ արբիտրաժային վարույթների շրջանակներում կամ օտարերկրյա դատարաններում քննվող դատական վեճերում, որտեղ ՀՀ-ն ներգրավված է հայցվորի կամ պատասխանողի կարգավիճակում, հնրարավոր է դպեքեր, որ ՀՀ-ն բանակցի վեճը հաշտության ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Նրա ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է նման հաշտության համաձայնագրերը ներկայացնել կառավարության հաստատմանը:

«Բավականին բարդ վեճեր կարող են լինել, և կառավարությանը նման լիազորություն տալն արդարացված է, քանի որ նման հաշտության համաձայնագրերը կարող են վերաբերել կառավարության գործունեության բազմաթիվ ոլորտներին միաժամանակ»,-ասաց Կիրակոսյանը:

Նախագծով նաև առաջարկվում է Եվրոպական դատարանի Վճիռների կատարման վարչություն, ԵԴ և Արբիտրաժային կենտրոններ ՀՀ-ից իրավաբան գործուղելու լիազորությունը տալ վարչապետին, քանի որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ներառված է ՀՀ վարչապետի աշխատակազմում:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ՀՀ-ն ի՞նչ է անում, որպեսզի Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանի կողմից չկատարման հարցը քննարկվի ՄԱԿ ԱԺ նիստում:

«Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, համաձայն ՄԱԿ-ի կոնոնադրության, իրավական պարտադիր ուժ ունի ՄԱԿ-ի և Միջազգային դատարանի կոնանդրության համաձայն և պարտադիր պետք է կատարվի Ադրբեջանի կողմից: Ցավոք սրտի, մենք առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրեջանն առհասարակ անտեսում է որոշումը և ամենաբարձր մակրադակից մինչև ստորինը փորձում է աղավաղել որաշման բովանդակությունը»,-պատասխանեց Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ այն արտահայտվել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, որին ի պատասխան նամակ է ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարը:

Նա տեղեկացրեց, որ միջանկյալ որոշումների չկատարման հարցը ՄԱԿ Անվտանգության խորհուրդ ներկայացնելու այլ երկրների փորձերն հաջողության չեն ունեցել, քանի որ դրանք հիմնականում վերաբերել են ԱԽ մշտական անդամներից որևէ մեկին և վերջինս կիրառել է վետոյի իրավունքը:

«Մեր պարագայում անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ, ես գիտեմ, որ ԱԳ նախարարության մեր գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ»,-ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը և պարզաբանեց, որ ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի հարցը կարող է դիտարկվել երկու դեպում՝ ՄԱԿ կանոնադրության 94 հոդվածով և 7-րդ գլուխի՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությունների իրականացման շրջանակներում, քանի որ Լաչինի միջանցքի փակ մնալը միջազգային խաղաղության և անվտանգության ռիսկեր են առաջացնում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում