Ներքին 3 տարի առաջ - 10:00 18-03-2023

Որ ռեյտինգը շատ չաճի, և Ավինյանի փառքը չխամրի․ հնազանդության մաստեր կլասս Հրաչյա Սարգսյանից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականը եղելություն է, լրատվամիջոցներում օրեր շարունակ գրվող տեղեկությունները հաստատվեցին։ Իրեն Երևանի ապագա քաղաքապետ երևակայող Տիգրան Ավինյանը կարող է հանգիստ շունչ քաշել, անգամ գործակարգավարական նիստերին մասնակցել։

Ինչպես հայտնի է, Ավինյանը չէր մասնակցում Հրաչյա Սարգսյանի վարած նիստերին, միշտ այդ օրերին «անհետաձգելի գործեր» էր ունենում, բայց հրաժարականի համար նվիրված նիստին ոչ միայն մասնակցեց, այլև քաղաքապետին կոմպլիմենտ արեց, թե Դուք լինելու եք հիշված։

Թե ինչու հրաժարական տվեց Հրաչյա Սարգսյանը, դժվար է մաթեմատիկական ճշգրտությամբ պնդել, համենայն դեպս, նրա ելույթից դատելով՝ հրաժարականը իր կամքով չէր, պատճառաբանությունը առավել քան անհեթեթ է, թե քաղաքապետարան-կառավարություն խզված կապը վերականգնվել է, հերթափոխի ժամանակն է։ Սարգսյանը խոսում էր նեղացվածությունը, անհամաձայնությունը մի կողմ դնելու մասին, շեշտում էր, որ պարտավոր ենք բոլորս պարտաճանաչ կատարել մեր աշխատանքը ամեն մեկս մեր տեղում, որ ներսում չլինեն պառակտումներ, անկայունություն։

«Դարձել ենք անհանդուրժող, չճանաչելով մարդկանց՝ վարկաբեկում ենք, անուններ դնում, խոսքի արժեքը փոխվել է»,-ասում է հրաժարական ներկայացրած քաղաքապետը։

Տպավորություն է, թե Սարգսյանը ինքն իրեն համոզում է կամ իր պաշտոնավարումը պառակտում, թշնամանք էր հարուցել, իսկ ինքը այնքան համարձակություն չունի իրերն իր անուններով կոչելու՝ ասելով, թե ով և ինչու է ստիպել իրեն հրաժարական տալ, անմեղ գառան նման հայտարարում է, թե կմնա թիմում և կաշխատի պետության զարգացման ուղղությամբ։ Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ ավագանու ընտրություններին ցուցակը գլխավորելու է Ավինյանը ու հույս ունի, որ ՔՊ-ն կստանա շատ ձայն։

Ամեն դեպքում՝ այս հրաժարականը ցույց է տալիս, որ քաղաքական իշխանությունը առաջնորդվում է ոչ թե քաղաքացու շահերով, այլ նեղ, անձնական ամբիցիաներով, որ, օրինակ, Հրաչյա Սարգսյանի ռեյտինգը շատ չաճի, Ավինյանի փառքը չխամրի, կամ որ հանկարծ Ավինյանը դիսկոմֆորտ չզգա եւ այլն։ Թերևս շատ ավելի հարգանքի արժանի կլիներ, եթե Հրաչյա Սարգսյանը բացեիբաց հայտարարեր, թե ինչու է հրաժարական տալիս, ոչ թե անգամ ստիպողաբար հրաժարական տալիս շնորհակալություն հայտներ իրեն մատաղ անողին․ չի կարելի այդքան կամակատար լինել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում