Արտաքին 3 տարի առաջ - 14:30 17-03-2023

Թուրքիայում Էրդողանի անվանակիցն առաջադրվել է պատգամավորության թեկնածու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվանակիցը՝ 24-ամյա երիտասարդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու։ Ինչպես փոխանցում է թուրքական Duvar պարբերականը, 24-ամյա Էրդողանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից՝ Թուրքիայի կենտրոնական Նեվշեհիր նահանգում։

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երիտասարդ գործիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվանակիցը լինելը։ «Ես մի ընտանիքի անդամ եմ, որը տարիներ շարունակ ծառայել է ԱԶԿ-ին։ Ես՝ որպես ԱԶԿ ակտիվ անդամ, իմ թեկնածությունն եմ առաջադրել՝ եռանդով և խանդավառությամբ ծառայելու համար»,- ասել է նա։

Երիտասարդը հայտնել է, որ ինքը ծնվել է Էրդողանի բանտարկվելուց երեք օր անց։ Նրա խոսքով՝ իր հայրը շատ տպավորված էր այն բանից, որ դեռևս Ստամբուլի քաղաքապետ Էրդողանը բանտարկվեց ՝ պոեզիա արտասանելու համար և, ի նշան համերաշխության իրեն տվել է Ռեջեփ Թայիփ անունը։ «Ես շատ գոհ եմ իմ անունից: Կան մարդիկ, ովքեր չեն հավատում իմ անվանը այն միջավայրերում, որտեղ ես մտնում եմ: Մարդիկ կային, ովքեր ցանկանում էին տեսնել իմ ինքնությունը ավագ դպրոցի և համալսարանի ընկերների շրջանակներում», - ասել է երիտասարդ Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, հանրահավաքի ժամանակ մեջբերել է թուրք ազգայնական Զիա Գյոքալփի բանաստեղծության հետևյալ տողերը. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները մեր սաղավարտներն են, մզկիթները մեր զորանոցներն են»:

Էրդողանը, երբ նա 1997 թվականին Ստամբուլի քաղաքապետն էր, հանրահավաքի ժամանակ մեջբերեց տեղի բանաստեղծի բանաստեղծությունը. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները մեր սաղավարտներն են, մզկիթները մեր զորանոցներն են»: Իշխանությունները Էրդողանի խոսքերում սպառնալիք տեսան պետության աշխարհիկ հիմքերին, նա դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման։ Թուրքական դատարանը Էրդողանին մեղադրեց «կրոնական և ռասայական խտրականություն դրսեւորելու, ժողովրդի մեջ ոխ ու թշնամանք սերմանելու» մեջ և մեկ տարվա ազատազրկման դատապարտեց։ Պատիժը կրելու ընթացում նրա ազատազրկման ժամկետը 4 ամսով կրճատվել է։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ