Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:29 17-03-2023

Պատկան մարմինը նաև խոշոր արտադրամասերում է խախտումներ հայտնաբերում, բայց տեղեկատվությունը թաքցնում են․ Դավիթ Պիպոյան

Կաթնամթերքի բոլոր տեսակներում էլ, իհարկե, խախտումներ կան և լինելու են, որովհետր մենք ապրում ենք ՀՀ-ում, որտեղ սննդամթերքի անվտանգության բազմաթիվ և բազմապիսի խնդիրներ կան։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց սննդաբան Դավիթ Պիպոյանն՝ անդրադառնալով կաթնաշոռի շուկայում «Հետքի» կատարած ուսումնասիրությանը։

«Ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր խնդրի, սա սննդամթերքի անվտանգության բնագավառում ռիսկի հաղորդակցումն է։ Ռիսկի հաղորդակցումը իրենից ներկայացնում է սննդամթերքի անվտանգության նաև առողջական խնդիրների թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվության տրամադրում հասարակությանը և հակառակը։ Ռիսկի հաղորդակցման արդյունքում նաև հանրությունից էլ ենք շատ կարևոր տեղեկատվություն ստանում։ Երբ մարդը տեսնում է խախտում և ահազանգում է լիազոր մարմնին կամ ԶԼՄ-ին, դա նպաստում է երկրում սննդի անվտանգության խնդիրների լուծմանը։ Այսինքն, սա միակողմանի պրոցես չէ, այլ անընդհատ պրոցես է, որի սպառողները ևս պետք է մասնակցեն»։

Հարցին, թե ինչու ենք ԶԼՄ-ից տեղեկանում խնդրի մասին՝ Պիպոյանը պատասխանեց, որ կան մի շարք կան մի շարք կարևոր հանգամանքներ։

«Մենք, օրինակ, գիտական կենտրոն ենք և մեր կենտրոնը զբաղվում է սննդի անվտանգության ռիսկերի գնահատման աշխատանքնով և մեր աշխատանքները տպագրվում են գիտական հեղինակավոր ամրսագրերում։ Անցած տարի մենք հրապարակել էինք մեր ուսումնասիրությունը, որը խոսում էր ոչ միայն սուր վտանգների մասին, այլ քիմիական ռիսկերի, որտեղ նաև ծանր մետաղներով պայմանավորված՝ քաղցկեղածին նյութեր կային։ Երբ ԳԱԱ-ն հաղորդագրություն էր տարածել՝ մամուլը մի քանի օր արձագանքեց, որից հետ անցավ այդ փուլը ևս։ Դրանից հետո ոչ պատկան մարմինները արձագանքեցին, ոչ համապատասխան ստուգումներ իրականացավեցին։ Դա պայմանավորված է նրանով, որ ունենք ոչ կոմպետենտ պատկան մարմիններ, որոնք աչքի չեն ընկում արդյունավետությամբ։ Դրանում համոզվելու համար կարելի է բացել պատկան մարմինների հաղորդագրությունները, որտեղ մանր-մունր արտադրամասերի կողմից արված խախտումներն են։ Ինչ է, կարծում եք, խոշոր արտադրամասերում խախտումներ չկա՞ն, որտեղ սանիտարահիգիենաիկ պայմանները չեն համապատասխանում սահմանված նորմերին, իհարկե կան։ Տեսչությունն էլ վստահաբար մտնում է նաև մեծ արտադրամասեր, տեղեկատվությունը թաքցնում են։ Ստուգման պլան կա և անհնար է, որ ամեն տարի խոշոր արտադրողներ չլինեն այդ պլանում, իսկ ես ավելի քան համոզված եմ, որ խոշոր արտադրողների մոտ բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ են առաջ գալիս։ Սուտոգումների արդյունավետության և թափանցիկ աշխատանքի հետ կապված խնդիրներ են, խնդիրներ կան օրենքի խախտմամբ աշխատանքի հետ, որովհետև համաձայն օրենքի՝ պետք է լինի ռիսկի գիտական գանհատում և դրա միջոցով կառավարում։ Բայց մեզ մոտ ռիսկի գիտական գնահատում չի իրականացվում»։

Նա ընդգծեց, որ կարծում է, որ կոռուպցիոն դրսևորում է, երբ նույն մարմինը իրականացնում է և ռիսկի գնահատում և ինքն որոշում է իր ստուգման պլանը, որովհետև այստեղ շահերի բախում կա։ Պիպոյանը նաև անդրադարձավ ուսումնասիրության մասնակից ընկերություններից 3-ի հայտարարությանը նյութի հրապարակումից հետո, որտեղ նշում էին, որ խնդիր կա նաև իրացման ցանցում։

«Ես Կենտրոն համայնքում եմ աշխատում, վերջին ամիսներին, օրինակ, արդեն մի քանի անգամ լույսերը գնում են, կամ առավոտյան, երբ խանութ եմ գնում, տեսնում եմ, որ արտադրողը մեքենայով բերում է ապրանքը, լցնում է զամբյուղների մեջ, իսկ խանութի աշխատակիցները, որ պետք է դասավորեն ապրանքը՝ ժամերով կանգնում՝ խոսում են, ամեն աշխատանքով զբաղվում են ու ժամեր շարունակ չեն տեղադրում ապրանքը սառնարանների մեջ։ Արդյունքում, նման ուսումնասիրության արդյունքում լավ և վատ արտադրողները հայտնվում են մի իրավիճակում, երբ հնարավոր չի լինում տարանջատել լավ և վատ արտադրողին, որովհետև երբ լույսը գնում է կամ աշխատողը չի դասավորում, լավ արտադրանքը վատի հետ դառնում է անորակ։ Այսինքն, երբ իրացման ցանցում խնդիր է առաջանում ՝ չի հարցնում լավն է արտադրողը, թե վատը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին