Ներքին 3 տարի առաջ - 19:23 15-03-2023

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 843 խախտում է հայտնաբերել պետական «Ջրառ» ՓԲԸ-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում՝ ՊՎԾ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքում արձանագրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձինք, 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, 2019-2022թթ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ձեռք են բերել 242 մլն 397 հազար 450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արձանագրվել է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը ֆիզիկական անձանց հետ կնքած պայմանագրերի շրջանակներում, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձանց վճարելու յուրաքանչյուր դեպքով կիրառել է ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերը, սակայն 483 դեպքով դրանք չի արտացոլել Հարկային մարմին ներկայացվող «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» հաշվարկներում, որոնց մասով թաքցված կամ պակաս ցույց տրված միայն եկամտային հարկի գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է 35 մլն 371 հազար 55 ՀՀ դրամ:

«Միաժամանակ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ընկերությունը՝ որպես հարկային գործակալ շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել նոր աշխատողների գրանցման հայտերը, աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց հետ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով չի կնքել գրավոր աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտեր, ինչն էլ չի արձանագրվել հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունքում:

Հարկ ենք համարում նաև նշել, որ պաշտոնատար անձանց ոչ օրինաչափ գործունեության արդյունքում, բացի պետությանը պատճառված վնասից, ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն, Ընկերությանը ենթակա էր նաև առաջադրման լրացուցիչ պարտավորություններ՝ տույժեր և տուգանքներ, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վարչական պատասխանատվության միջոցներ՝ պաշտոնատար անձանց նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»