Ներքին 3 տարի առաջ - 17:44 15-03-2023

ԱԱԾ «սպաներ»-ի մեծամասնությունը անտեղյակ է իրենց գործառույթները կարգավորող իրավական ակտերից․ Էդգար Հովհաննիսյան

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հրապարակում է արել «ԱԱԾ-ում կարծում են, որ ընկերովի մահը հարսանի՞ք է» խորագրով։

«03.03.2023 թ-ին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին և գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին՝ խնդրելով տրամադրել իրենց իրավական դիրքորոշումը` ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ. «տխրահռչակ» հայտարարությունը (միջազգային պայմանագիրը) ստորագրելու վերյաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների խախտմամբ:

ԱԱԾ-ից պատասխանել են, որ հայցվող տեղեկատվության տրամադրումը վերաբերելի չէ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործառույթներին, սակայն ՀՀ ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 1-ին հոդվածը ուղղակիորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացություն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործառույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները: ԱԱԾ-ի պատասխանից ակնարկվում է, որ ԱԱԾ-ի «սպաներ»-ի մեծամասնությունը անտեղյակ է իրենց գործառույթները կարգավորող իրավական ակտերից, հակառակ դեպքում տպավորություն է ձևավորվում, որ ԱԱԾ-ի «սպաներ»-ի մեծամասնությունը, ընդունելով զինվորական երդում՝ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, չեն տարանջատում Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի օրվա իշխանությունից, գուցե հենց դա է Հայաստանի ողբերգության պատճառը: ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը ստանալուն պես կհրապարակվի:

Հ.Գ. Պարոնա՛յք ԱԱԾ-ի «սպաներ», ոնցոր օրենքի համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման բացասական հետևանքների դեպքում էլ դո՞ւք եք պատասխան տալու»,- գրել է ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգողը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում