Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:08 11-03-2023

Փաշինյանը որոշել է պատժե՞լ ՔՊ-ական պատգամավորին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, Սիսիանի ոստիկանությունը Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցել հիմնարկի ղեկավար Դավիթ Մարգարյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ նյութեր, մասնավորապես՝ ՀՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենաները, առանց պայմանագիր կնքելու, վարձակալությամբ տարբեր անձանց է տվել, իսկ ստացված գումարը յուրացրել։

Մարգարյանի ցուցումով, առանց որեւէ պայմանագրի, Սիսիան համայնքի Դարբաս եւ Շամբ բնակավայրերի բնակիչներից 2022թ. մարտ ամսից գանձվել է աղբահանության գումար՝ 1 անձի հաշվարկով 100 դրամ, որոնք ՀՈԱԿ-ի բյուջե չեն մուտքագրվել եւ կրկին յուրացվել են ղեկավարի կողմից։

Ուշագրավ է, որ Դավիթ Մարգարյանը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի մտերիմն է, հարազատը: Մարտի 26-ին նշանակված Սիսիանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այս գործընթացը տարակուսանք է առաջացրել տեղի իշխանականների շրջանում: Փաստացի փորձ է արվում ջլատել իշխանական թիմը՝ նրանց պահելով իրավապահների ուշադրության կենտրոնում, մինչդեռ ենթադրվում էր, որ հակառակը պետք է լիներ, քանի որ միայն համախմբման դեպքում է հնարավոր իշխանությունը գոնե երկրորդ փորձից հետո վերցնել Սիսիանում։

Սիսիանի մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին, քանի որ իշխանությունների նկատմամբ նախորդ ընտրություններին դրսեւորված անվստահության հարցում գլխավոր մեղավորը նրան են համարում: Համբարձումյանն իրեն տարածքի «նայող» է նշանակել, բայց լավ չի «նայում»: Ոմանք արդեն հեռուն գնացող կանխատեսումներ են անում, թե, ի հեճուկս թվացյալ հանգիստ քարոզարշավի, Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, եւ կարող է հաղթել ՀՀԿ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում