Ներքին 3 տարի առաջ - 22:28 09-03-2023

Տեքստը հիմարություն է, երջանկության չափման որևէ չափանիշ չկա. ազգագրագետը՝ Աննա Հակոբյանի ելույթի մասին

Երեկ Աննա Հակոբյանը հրապարակել էր իր ելույթը, որով ներկայացել էր «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ։

Հասարակության շրջանում լայն քննարկաման արժանացավ ելույթում տեղ գտած մի միտք, որտեղ Հակոբյանն ասում էր, որ ինքը երջանիկ հայ կնոջ այդպես էլ չի հանդիպել, իրենց դարերով անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով վարչապետի կնոջ գրառումից և այնտեղ հնչեցված մտքերից ասաց. «Ես կարծում եմ՝ տեքստը հիմարություն է, երջանկության չափման որևէ չափանիշ չկա, իհարկե, կանանց սովորեցրել են, որ նախ և առաջ ընտանիքն է, մեծ հաշվով տղամարդկանց տեղն էլ է մեծ հաշվով ընտանիքը, ընտանիքը համարվում է շատ կարևոր գործոն, ուրիշ բան թե ընտանիքում ով ինչ ֆունկցիա է կատարում, և ով որքանով է գոհ այդ ֆունկցիայից, ժամանակները փոխվում են, սերունդների ընկալումը փոխվում է։ Երջանկության հետ կապել-չկապելը անհատական երևույթ է, դրա չափանիշը ես այստեղ չեմ տեսնում, անառակության հետ չեմ կարծում, թե կապվել է հայոց մեջ, հիմա դա Աննա Հակոբյանի կարծիքն է, ես այդ կարծիքը չեմ կիսում և կարծում եմ, որ հետազոտական նյութը չի կիսում այդ կարծիքը, մնացածը ձեր խնդիրն է, դուք մեկնաբանեք»,- ասաց Խառատյանը։

Խոսելով այն մասին, որ Հակոբյանն իր տեքստում նշում էր, որ ինքը այս չափազանց զգայուն թեմային չէր անդրադառնա, եթե տեսներ, որ մեծամասամբ դժբախտ եւ տառապյալ կանանցով բնակեցված մեր պետությունը հզորանում է, ուժեղանում, հարստանում, հաղթանակում, Խառատյանն ասաց. «Երջանկությունը միակողմանի երևույթ չէ, դա ընտանիքի բոլոր հանգամանքների բերում է, քիչ հավանական է, որ մենք այսքան ծանր շրջափակված երկրում պատերազմներում, պարտություններում, կորուստներում երջանկության որևէ զգացում լինի հասարակության մեջ, կա երջանկության անհատական, ընտանեկան ձևեր, ես չեմ կարող ասել, թե տիկին Հակոբյանն ինչ է նկատի ունեցել, ես չեմ կարծում, որ դա ճիշտ ձևակերպում է»,- ասաց Խառատյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան