Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:20 09-03-2023

Իրադրությունը սրված է. տեղի ունեցածն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել. Փաշինյան

Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին այսիր կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Նախորդ կիրակի օրը Ադրբեջանի ԶՈՒ մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է Ստեփանակերից ՈՒԱԶ մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ-ի Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, նրանցից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել»,- ասաց նա։

Փաշինյանը ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին՝ ընդգծելով, որ նրանք երեքն էլ ծնվել են ԼՂ-ում։

«Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023թ-ի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին։ Նա Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը ընդգծել էր, որ այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված մարդկանց հետ։ Մարտի 1-ին ռուս խաղաղապահների կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որից չորս օր անց տեղի ունեցավ վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել։ Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ-ում ծնված , ԼՂ-ում ընտանիքներ կազմած 3, 2 և 1 երեխաներ ունեցող քաղաքացիներ»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը