Ներքին 3 տարի առաջ - 13:37 07-03-2023

4տ երեխաներին պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու հրաման կլինի՞

Կարմրուկի դեպքերի աճն իսկական խառնաշփոթ է ստեղծել։ Իսկ ցավալին այն է, որ իրավասու լիազոր մարմինը և պաշտոնյաները զբաղված են` միմյանց հերքելով, ներանձնային հարաբերություններով։

Համաճարակը հասել է մեր դռներին, իսկ Առողջապահության ներկա և նախկին նախարարները միմյանց հակասող հայտարարություններ են անում՝ արդյունքում չօգնելով մեզ՝ շարքային քաղաքացիներիս։

Այս օրերին սոցիալական ցանցերի բազմահազարանոց խմբերում ամենաշատ հարցերը վերաբերում են հենց կարմրուկին։ Մարդիկ տարրական տեղեկության կարիք ունեն, հարցերը բազմաթիվ են՝ ինչ անել, ում դիմել, ախտանշանները և ախտորոշումը ինչպես են կատարվում, արդյոք մեկ դեղաչափ պատվաստանյութը պաշտպանում է, եթե երկրորդ դեղաչափը ստանալու ժամանակը չի եկել, արդյոք պետք է վաղօրոք պատվաստել, կամ եթե անձը չի հիշում պատվաստվել է, թե՝ ոչ, ինչ անի, արդյոք վտանգավոր չէ դիմել պոլիկլինիկաներ պատվաստվելու համար․․․․։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ շուտով հրաման կլինի և 4տ լրացած երեխաները պետք է ստանան պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, թեև այն ստանալու ժամանակը համարվում էր 6տ-ը՝ դպրոց գնալուց առաջ։

Կա նաև այլ խնդիր, կարմրուկի հայտնաբերման լաբորատոր քննությունը բավականին երկար է տևում, իսկ այդ ընթացքում պոտենցիալ հիվանդը կարող է վարակել մինչև 20 մարդու, արդյոք ժամանակը չէ ՊՇՌ թեստերով հիվանդության հայտնաբերումը կազմակերպելու մասին մտածել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից