Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:43 07-03-2023

ՔՊ-ականները էքսկուրսիայի՞ են գնում պետբյուջեի հաշվին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-3-ը աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, եւ դուստրը:

Բացի Աննա Հակոբյանից, Գերմանիա պատվիրակության կազմում մեկնել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը:

Թե ինչու են աշխատանքային այցով արտերկիր մեկնող վարչապետի հետ պետբյուջեի հաշվին գործուղման գնում նաեւ իր ընտանիքի անդամները, մինչ օրս որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել։ Վարչապետի տիկինը թերեւս մեկ անգամ տվել է «սպառիչ ու համոզիչ» պատասխան այս հարցին. նա սիրում է իր ամուսնուն եւ ցանկանում է ամենուր ուղեկցել նրան. միեւնույնն է, ինքնաթիռը դատարկ թռչում է…

Գերմանիա այցի դեպքում մեկ այլ հարց էլ է ծագում՝ ինչո՞ւ են վարչապետին ուղեկցում պատգամավորները:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով վարչապետի մինչ այս կատարած արտերկրյա այցերը, նկատեց, որ սովորաբար Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կամ էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Թե ինչու են Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում վարչապետին ուղեկցում պատգամավորները, անհասկանալի է. եթե Սարգիս Խանդանյանի դեպքում, որպես «արդարացում», կարելի է ընդունել, որ վերջինս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, ապա մյուս պատգամավորի՝ Լիլիթ Կիրակոսյանի դեպքում մեկնումը կարելի է համարել զուտ էքսկուրսիա՝ պետբյուջեի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ՔՊ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը առանձնապես ակտիվ էլ չի եղել այս աշխատանքային այցի ժամանակ, գրեթե որեւէ հանդիպման չի մասնակցել:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Լիլիթ Կիրակոսյանի հետ՝ հետաքրքրվելու՝ ինչու էր վարչապետի հետ մեկնել Գերմանիա, ի վերջո, ինչ քննարկումների է մասնակցել, սակայն պատգամավորը, մեր հարցերին ի պատասխան, ընդամենը ասաց, թե այցի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է մամուլում, ինքն ավելացնելու բան չունի:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ