Ներքին 3 տարի առաջ - 22:00 06-03-2023

Այսքան ցավի ու կորստի մեջ մեծ համերգի հոգեբանորեն դեռ պատրաստ չեմ. Շուշան Պետրոսյան

«Վերջին մեկ տարին սկսել եմ մենահամերգներ ունենալ Երևանի ակումբներից մեկում՝ «Հին Արենի»-ում, ինչի համար շատ ուրախ եմ։ Երգն ինձ համար օդի պես կարևոր է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը։

Անդրադառնալով առաջիկայում սպասվող հնարավոր համերգին՝ երգչուհին ասաց. «Մեծ համերգին դեռ հոգեբանորեն պատրաստ չեմ, Արցախի շրջափակման, այսքան կորուստի ու ցավի տրամադրությամբ ու չդադարող պատերազմով պատրաստ չեմ գնալ այդ քայլին»։

Նրա խոսքով՝ իր երկրպագուները շարունակում են լսել իր երգերն ու ներկա գտնվել համերգներին. «Փառք Աստծո, իմ հանդիսատեսն ինձ հավատարիմ մնաց, ու որևէ արգելք, թյուր տեղեկություններ չխանգարեցին արվեստս գնահատողներին հետ կանգնել ու հրաժարվել իմ երաժշտությունից ու համերգներին ներկա գտնվելու փաստից։ Շնորհակալ եմ ինձ իրապես ճանաչելու ու գնահատանքի համար։ Դրական պահերն այնքան շատ են, որ ամեն համերգից հետո մի գեղեցիկ հուշ է մնում հետս»,-ասաց նա։

Հարցին՝ ելույթների ժամանակ ակտիվություն նկատո՞ւմ է հանդիսատեսի կողմից, թե՞ տրամադրության անկում կա, արտիստն ասաց. «Երգերս ոգու ու սիրո երգեր են, երկուսի կարիքն էլ այսօր կա, ավաղ, տրամադրության անկում բոլորս ունենք։ Թերևս պատճառն էլ հենց այդ ոգին է, որ մարդիկ գալիս են համերգներիս սպեղանելու այդ հոգեվիճակը։ Շնորհակալ եմ Աստծուն՝ ինձ անսպառ ուժ ու կորով տալու համար։ Այդ նույն անկումային տրամադրությունը ինձ մոտ ի սպառ վերանում է, երբ բեմ եմ դուրս գալիս ու համերգի վերջում հանդիսատեսի երախտագիսությունը, ջերմ խոսքերը հե՛նց աշխատանքիս արգասիքն է, այսինքն՝ աշխատեց, օգնեց, ինչ-որ չափով, ու մարդիկ ավելի ամրացած ու ջերմ տրամադրությամբ տուն կգնան։ Փառք Աստծո»։

Խոսելով նոր ծրագրերի մասին՝ երգչուհին նշեց, որ առաջիկայում բազում նոր երգեր են լինելու, համերգներ, մայիսին՝ հյուրախաղեր։

«Մարտի 26-ին, կանանց միամսյակին նվիրված մենահամերգ ունեմ «Հին Արենի» երաժշտական ակումբում, առայժմ այսքանը»,-եզրափակեց Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում