Արտաքին 3 տարի առաջ - 18:00 05-03-2023

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Բաքու

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այս մասին տեղեկացնում է ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակ։

Հաղորդվում է, որ Տոյվո Կլաարը վաղը Բաքվում բարձր մակարդակի կանոնավոր խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ կունենա Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։

«Կրկին Բաքվում։ Մյունխենյան հանդիպումներից հետո ես ակնկալում եմ բովանդակային բանակցություններ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ խաղաղ գործընթացը զարգացնելու համար»,- իր թվիթերյան էջում գրել է Կլաարը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին