Ներքին Տեսանյութ Ավելին 3 տարի առաջ - 18:18 05-03-2023

Հուսամ՝ դեռ լավ օրեր կգան․ Շուշան Պետրոսյանը մասնակցել է Անիպեմզայում դրոշի տեղադրմանը


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում տեղի ունեցավ ՀՀ դրոշի տեղադրման արարողություն, որն ուղեկցվեց մշակութային համարներով: Իր ներկայությամբ միջոցառումը պատվեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանն՝ իր հայրենատիրական մի շարք կատարումներով։



Շուշան Պետրոսյանը բացման խոսքում ասաց․
«Հրաշալի է, որ մեր դրոշը բարձրացնելուց առաջ պատարագ եղավ եկեղեցում, որովհետև հայի վերջին հույսը չի Աստված, հայի միակ հույսն է Աստված։ Եվ փառք Աստծո, որ եկեղեցին կանգուն է։ Մեր նման է՝ ինչ ասես անում են մեր գլխին, բայց մենք դեռ կանգուն ենք, կանք․ եկեղեցին էլ է էդպես, որովհետև իր առաքելությունը շատ մեծ է։ Ցավոք սրտի, իմ զենքն այսօր իմ երգն է։ Հուսամ՝ դեռ լավ օրեր կգան»։

Շուշան Պետրոսյանը երգեց հայոց բանակի հիմնը՝ «Երազի իմ երկիր հայրենին»։ Հիշեցնելով, որ այսօր Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, երգչուհին ասաց․ «Բոլոր էն տղերքին, որ հիմա երկնքում են, մենք իրենց հայրենիք ենք պարտք»։



Շուշան Պետրոսյանը երգեց «Հայոց հովիկ» երգը և հիշեց, որ այս երգը նաև Արևմտյան Հայաստանի մեր եկեղեցիներում է երգել․ «Փորձ անենք էստեղից, էնտեղից երգել և կամուրջ ստեղծել Հայաստանի և Արևմտյան Հայաստանի միջև։ Արվեստն այդ ուժն ունի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը