Ներքին 3 տարի առաջ - 22:38 04-03-2023

ՊՆ նախկին շենքից վտարված փոքրիկի վրա շուն է հարձակվել, 4-ամսական Ալեքսին էլ հիվանդանոց են տանում

Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները, ովքեր փետրվարի 16-ից վտարվել են իրենց զբաղեցրած տարածքներից, ծանր վիճակում են։ Նրանք ապրում են ՊՆ նախկին շենքի մոտ տեղադրված վրաններում՝ սարսափելի պայմաններում։

Քիչ առաջ բնակիչներն ահազանգով դիմեցին Օրագիր․News-ին։
«Մարինեի փոքրիկ տղայի վրա շուն է հարձակվել։ Երեխան ահավոր վախեցած է և վատ վիճակում։ Իմ 4 ամսական տղան՝ Ալեքսը, ծայրահեղ ծանր վիճակում է․ հիմա հիվանդանոցի ճանապարհին ենք։ Երեխան ծանր վիրահատություն էր տարել և չդիմացավ ցրտին»,- ասում է ազատամարտիկ Գևորգ Մկրտչյանի կինը՝ Անուշիկ Ավետիսյանը։




Գևորգ Մկրտչյանը 14 վիրավորում ունի, «Մարտական խաչ»-ի շքանշանակիր է ու հիմա պայքարում է փոքրիկի կյանքի համար։



Անուշիկ Ավետիսյանն ակնկալում է, որ իշխանությունը կսթափվի ու մշտական կացարան կտա իր ընտանիքին և մյուսներին։ Ասում է՝ բոլորն էլ դաժան ճանապարհ են անցել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում