Մամուլ 3 տարի առաջ - 08:49 04-03-2023

Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Գյումրու փոխքաղաքապետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գյումրու փոխքաղաքապետի պաշտոններից մեկը 5-6 ամիս է՝ թափուր է: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Առուշանյանը, որը նախորդ տարի հոկտեմբերին հրաժարական տվեց եւ գործուղվեց խորհրդարան. այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է:

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ՔՊ-ն փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանի թեկնածությունը, եւ առաջիկա ավագանու նիստում, քաղաքապետի ներկայացմամբ, ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինս կընտրվի փոխքաղաքապետ:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Գյումրու աղբյուրները հայտնեցին, որ Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է: Գյումրիից մեր զրուցակիցը նշեց, որ վերջինս գյումրեցիներին ոչնչով հայտնի չէ, մինչ այս քաղաքական գործունեություն չի ծավալել, մասնագիտությամբ ատամաբույժ է,ավելին՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ամենապասիվ անդամներից է։ «ՔՊ-ում կադրային սով է, թեկնածու չունեն, փոխքաղաքապետի պաշտոնն էլ թափուր է։

Որպեսզի ինչ-որ մեկին լավություն անեն, որոշել են իրենց ազգականին լավություն անեն»,-ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Գյումրու մյուս փոխքաղաքապետը Արթուր Պապիկյանն է, ով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է, նաեւ՝ նախկին զինվորական»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը