Մամուլ 3 տարի առաջ - 08:43 04-03-2023

Նարիբեկյան, թե Առաքելյան՝ ի՞նչ տարբերություն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 11-15-ը կգործուղվի Մանամա (Բահրեյնի Թագավորություն), իսկ մարտի վերջին՝ Գերմանիա։ Բահրեյն այցի նպատակը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելն է։

Ուշագրավ է, որ 11 հոգանոց պատվիրակության կազմում ԱԺ նախագահն ընդամենը երկու պատգամավոր է ընդգրկել՝ իր նախկին խորհրդական Հասմիկ Հակոբյանին եւ ՔՊ-ից Ծովինար Վարդանյանին, մյուս ութն աշխատակազմից են՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը, օպերատորը, աշխատակազմի ղեկավարը, արարողակարգի պետը եւ այլք, իսկ ընդդիմությունից առհասարակ մարդ չկա։ Սրանով, թերեւս, ԱԺ նախագահը ՔՊ-ական պատգամավորներին հասկացնում է, որ «Վահան Նարիբեկյանը ճիշտ էր, իրենք՝ սխալ»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՔՊ խմբակցության նիստում իշխանական պատգամավորները քննադատել էին Ալեն Սիմոնյանին, որ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները գործուղումների ավելի շատ են մեկնում, քան իրենք՝ պատգամավորները, դա համարել էին աշխատակազմի նախկին ղեկավար Նարիբեկյանի մեղքը եւ, ի թիվս այլ զանցանքների, պահանջել, որ վերջինս ազատվի պաշտոնից։

Արդյունքում Վահան Նարիբեկյանը դիմում գրեց ազատվեց, հիմա նրա փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար նշանակված Դավիթ Առաքելյանն է մեկնում գործուղումների եւ աշխատակազմի մյուս ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան