Մամուլ 3 տարի առաջ - 08:12 04-03-2023

Համբարձում Մաթեւոսյանի երբեմնի խորհրդականը փափուկ պաշտոնի է նշանակվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փետրվարի 28-ին նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի երբեմնի խորհրդական Նվեր Պետրոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի «Էջմիածին ՋՕ»-ի տնօրեն։ Նվեր Պետրոսյանը Մաթեւոսյանի մտերիմներից էր, նրա խորհրդականը, երբ Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, ապա տեղափոխվեց կառավարություն, երբ Մաթեւոսյանը փոխվարչապետ նշանակվեց։ Մաթեւոսյանն այսօր վարչապետի խորհրդականի կարգավիճակ ունի, իսկ նրա նախկին խորհրդականը բավականին տաքուկ պաշտոնի է նշանակվել։

Ուշագրավ է, որ վերջին տարիներին հաճախակի են փոխվում Էջմիածնի ՋՕ-ի տնօրենները, այս տարվա հունվարին դատախազությունն այստեղ չարաշահումներ հայտնաբերեց, որից հետո տնօրենն ազատվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը