Ներքին 3 տարի առաջ - 22:04 03-03-2023

Մինչև Փաշինյան Նիկոլի հարցը չլուծվի, ոչ մի հարց չենք լուծի․ զոհվածի հայր

«Պայքարել և պայքարելու ենք, որ պատժվեն մեղավորները։ Նահանջի մասին խոսք անգամ չի կարող լինել․ ոնց ասել ենք ամիսներ առաջ՝ «զադնի» դնել չկա»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

Զոհվածի հայրը մեկնաբանում է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե «փախչող» հրամատարներին ժամանակից շուտ դատապարտում են։

«Նմանների հետևից ընկելու ժամանակ չկա․ մինչև գլխի հարցը չլուծենք, որևէ հարց չի լուծվի։ Ասենք, թե Սամվելին խաղից հանում ենք, չկա էլ Սամվել, 680 հազար սամվելներ կան»,-ասում է Վիգեն Ազատյանը և հավելում․ «Ինքը երկիր չի պահել, ինքն ուղղակի պատերազմը հաղթած գեներալներից մեկն ա։ Միակ մարդն ա, որ պատմությունից հետո հանձնեց ինչ-որ մեդալներ, բայց մի մարդ, որը կանգնում, ասում ա՝ լքած գեներալին պետք չի բռնել․ բա ո՞ւմ ա պետք բռնել։ Այսինքն՝ վարչապետ կոչեցյալի՞ն․ համաձայն եմ դրա հետ»։

Ազատյանները կորցրել են միակ զավակին, բայց իրենց մեջ զորություն և ուժ գտնելով՝ Արմանի զոհվելուց հետո ծնունդ են տվել նոր Արմանի։

«Հենա դատերը գնում ա․ 3 տարի ա՝ դատը գնում ա էն կապիկի՝ Իշխան Վահանյանի։ Պարզ ա սաղ։ Երեկվանը ինչ խայտառակություն էր։ Որդեկորույս ծնողներից մեկն էլ մահացավ՝ ցավին չդիմանալով»,-ասում է Վիգեն Ազատյանը։

Զոհվածի հայրը կրտսեր որդուն ևս հայրենասիրական ոգով կդաստիարակի, բայց ցավը խորն է։ Վիգեն Ազատյանը ուզում է, որ Հայաստանում բարքեր փոխվեն, որ մարդիկ հավատան բանակին։

«Սամվելի մասին ինչ խոսամ․ որպես մարդ էնքան ցածր ա, որ իրա մասին խոսամ։ Սամվելը հիմա պիտի գնա ընդե, որ թղթաբանության շարունակությունը տա, գիտեք։ Մինչև Փաշինյան Նիկոլի հարցը չլուծվի, ոչ մի հարց չենք լուծի։ Եթե գլուխը ունի նպատակ, ինչքան ուզում ես արանքի մարդկանց հանի․ ուրիշը կգա։ Երկու տարի ա ուզում էի հանդիպեի՝ չեկավ։ Ուղիղ հարցեր պիտի տայի․ հավանաբար պատասխան չուներ»,-նշում է Վիգեն Ազատյանը։

Վիգեն Ազատյանը վստահեցնում է՝ որդու զոհվելու համար պատասխանատուներ կան, քանի որ արյան հաշվին հողեր են տրվել․ «Նման մարդիկ, որ քնում են, ինչ են մտածում։ Էդքան զինվորների, հարազատների արյուն․ ոնց են էդ ամեն ինչը ուրանում։ Լավ, Նիկոլը խմած չի, գիտենք, բայց Բաբայան, վաղը դու ո՞նց ես պատասխան տալու։ Սրանք բայց հիմիկվա հարցեր չեն․ հիմա առաջնայինը համար մեկի հարցն ա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում